Լրահոս

28.08.2020 11:06


6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

6 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 181 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 181 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 451-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 5 քաղաքացի, մահացածների թիվը 869 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Օգոստոսի 28-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 266 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 6 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1135-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 276 է, ընդհանուր առողջացածներինը՝ 37 264, փաստացի բուժվողներինը՝ 5052: Մեկ օրում արվել է 1746 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 202 253 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը