Լսեցի Բադասյանին, արտակարգ դրությունը չի երկարացվի, բայց...
Օրենսդրական ավանտյուրան շարունակվում է կարանտինի սահմանման հնարավորությամբ ու հատկապես մարդկանց ազատ տեղաշարժի հատուկ ռեժիմի և հավաքների ազատության իրավունքի մասով, այլ խոսքով՝ յուրաքանչյուր դեպքում կարող են օրինակ՝ արգելել մուտքը Երևան և կամ չթույլատրել ցանկացած հավաք։ «Դեմոկրատիայի բաստիոնում» մարդու իրավունքների իրացումը շարունակում է կախված մնալ իշխանության կամքից, իսկ ինչի՞ց է վախենում իշխանությունը, միթե՞ օրեցօր գահավիժող սոցիալական դրությամբ չքավորության եզրին հասցված «հպարտ» քաղաքացուց, հանքերի, այժմ, ինչպես երբևէ շահագործման պայմաններում բնապահպանների անհանգստությունից, կրթական համակարգը ծաղրուծանակի վերածած աշակերտ-ուսանողներից ու նրանց ծնողներից, թե՞ ազգային դիմագիծը պահելու կռվի դուրս ելած շարքային քաղաքացուց ...
Ինձ թվում է՝ իշխանությունը վախենում է իշխանության մաս չկազմող ամենքից ու ամենից։
Լսեցի Բադասյանին, արտակարգ դրությունը չի երկարացվի, բայց...