Կարծիք

27.08.2020 20:42


Մարդկանց հոգեբանությունը կոտրելը մեծագույն հանցագործություն է

Մարդկանց հոգեբանությունը կոտրելը մեծագույն հանցագործություն է

Պարզվում է, որ «Դիմակահանդեսի» գաղափարը բոլորովին նոր չէ։ Դեռևս 2300 տարի առաջ, մինչև իսլամը, արաբները հասկացել էին, որ երբ ՍՏԻՊՈՒՄ ԵՆ մարդկանց փակել իրենց ԲԵՐԱՆՆ ու ՔԻԹԸ, դա կոտրում է նրանց ԿԱՄՔԸ և ԴԻՄԱԶՐԿՈւՄ Է նրանց։ Դա դարձնում էր նրանց հնազանդ և հենց այդ պատճառով էլ, նրանք ՊԱՐՏԱԴՐՈւՄ էին կանանց պարտադիր փակել դեմքը կտորով։

Ավելի ուշ, Իսլամը այն դարձրեց կնոջ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ և մեկնաբանեց այդ՝ քիթ ու բերանը փակելը, որպես հնազանդության նշան՝ Ալլահին, Արքային և հարեմի տեր տղամարդուն։

Ժամանակակից հոգեբանությունը մեկնաբանում է այսպես՝ ԱՌԱՆՑ ԴԵՄՔԻ մենք ԳՈՅՈւԹՅՈւՆ ՉՈւՆԵՆՔ, որպես անկախ արարածներ։ 2-3 տարեկան ԵՐԵԽԱՆ, նայում է իրեն հայելու մեջ և բացահայտում է իրեն, որպես անկախ արարած։ ԴԻՄԱԿԸ՝ դա անհատականության կորստի սկիզբն է։

Իմիջիայլոց, հետագայում արդեն, տարբեր երկրներում տեղի ունեցող դիմակահանդեսների ժամանակ ստեղծվել են դիմակներ, որոնք փակել են միայն աչքերի շրջակայքը՝ բաց թողնելով քիթն ու բերանը։ Անհատականությունը վերացնելու համար հաճախ բերանն ու քիթը փակող դիմակներ են օգտագործել սատանիստները և խարիզմատիկ սեկտաները։ Ինչ որ է... Եկեք շարունակենք։

Հոգեբան Բրունո Բեթելհեյմը, «Դահաու» համակենտրոնացման ճամբարի բանտարկյալ էր 1938-1939 թվականներին։ Պատերազմից հետո վերադառնալով ԱՄՆ՝ նա հանրությանը մոդելավորված կերպով ներկայացրել է իր ճամբարային փորձը՝ իր գիտական աշխատություններում, որտեղ նկարագրել է բանտարկյանների հոգեբանությունը կոտրելու նացիստական մեթոդները։

Այսօր լայն տարածում գտած հետևյալ կոչերը՝ «Կրիր դիմակ՝ փրկիր կյանքեր», «Ով դիմակ չի կրում նա սպանում է մարդկանց»... հիշեցնում են Բեթելհեյմի նկարագրած նացիստական մեթոդները։

Ըստ էության, կոչը՝ «Հիմարի մեկը, կրիր դիմակ ոչ թե այն պատճառով, որ այն համապատասխանում է քո հասկացողությանը կամ ոչ թե որովհետև գիտակցում ես, այլ որովհետև այն համապատասխանում է ուրիշի պատկերացմանը կամ որովհետև գիտակցում են քո փոխարեն», կարելի է ընկալել, որպես «կոլեկտիվ պատասխանատվության» դասական կոչ։

Բեթելհեյմը պատմում է, թե ինչպես մի անգամ վերակացուն հրամայել է բանտարկյալների մի խմբի լվալ իրենց կոշիկները ջրով և օճառով, և՛ դրսից, և՛ ներսից։ Այդ հրամանը այլևս չի կրկնվել, քանզի դրանից հետո կոշիկների կաշին բավականին չորանում էր և հարում ոտքերը։ Սակայն այնուամենայնիվ, բանտարկյալները շարունակում էին այդպես անել ամեն օր և հայհոյում ու նախատում էին բոլոր նրանց, ովքեր դա չէին անում՝ մեղադրելով նրանց փնթիության և անփութության մեջ։

Խմբային պատասխանատվության սկզբունքը՝ ֆաշիստական սկզբունք է։ Խմբային պատասխանատվության ժամանակ առանձին մարդուն դիտարկում են միայն որպես կարծրատիպային խմբի ներկայացուցիչ, այլ ոչ որպես սեփական կարծիք արտահայտող անհատականություն։ Իմիջիայլոց հիմա հաճախ արծածվող վակցինացման թեման նույնպես այս սկզբունքով է տարածվում։

Հիշեցնեմ նաև Բեթելհեյմի ևս մի քանի դիտարկում, որոնք կիրառում էին ֆաշիստները համակենտրոնացման ճամբարներում՝

1. ՍԱՀՄԱՆԻՐ ԻՐԱՐԱՄԵՐԺ ԿԱՆՈՆՆԵՐ, ՈՐՈՆՑ ԽԱԽՏՈւՄԸ ԿԼԻՆԻ ԱՆԽՈւՍԱՓԵԼԻ։
Տեսեք՝ «Մենք կփակենք քո բիզնեսը, բայց ապրելու միջոցներ քեզ չենք տա», «Կարանտին չկա, բայց մնա տանը՝ փրկիր կյանքեր», «Ուսումնական հաստատությունները բացում ենք, բայց մնա տանը՝ փրկիր կյանքեր»...

2. ՍՏԻՊԻՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՎԱՏԱԼ, ՈՐ ԻՐԵՆՑԻՑ ՈՉԻՆՉ ԿԱԽՎԱԾ ՉԷ։
Դրա համար անհրաժեշտ է՝
ա) ստեղծել անկանխատեսելի իրավիճակ, որտեղ ուղղակի հնարավոր չէ որևե բան պլանավորել։
բ) ստիպել մարդկանց ապրել հրահանգներով, կանխելով կամայական նախաձեռնություն։

3. ՍՏԻՊԻՐ ՄԱՐԴՈւՆ ԶԲԱՂՎԵԼ ԱՆԻՄԱՍՏ ԱՇԽԱՏԱՆՔՈՎ։
Դուք հեշտությամբ կտեսնեք բազմաքանակ անիմաստ գործողություններ, որը ստիպում են մեզ անել փսեվդո-«արտակարգ իրավիճակի» ընթացքում։ Օրինակ՝ մակերևույթների ախտահանումը, չնայած, որ դեռևս ապրիլ ամսին, գերմանացի գիտնականները համոզիչ ապացուցեցին, որ այդ մակերևույթների միջոցով հնարավոր չէ վարակվել վիրուսով...

Բեթելհեյմը էլի շատ հետաքրքիր բաներ է նկարագրել՝ համակենտրոնացման ճամբարների և մարդու անհատականությունը ոչնչացնելու մասին, որոնք կիրառվում են այժմ Հայաստանում։ Վիրուսներ միշտ եղել են, կան և լինելու են և մարդիկ ամեն տարի դիմակայել են այդ տարվա, նոր մոդիֆիկացված վիրուսին։ «COVID 19»-ը ոչնչով չի տարբերվում նախկինում գոյություն ունեցող վիրուսներից, ինչի մասին վկայում են Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության տված մահացության մասին թվերը՝ նախկին տարիների կտրվածքով։ Ասեմ ավելին, որ այս միջոցառումները, որը փաթաթվում է ազգաբնակչության վզին, իրականում արդյունավետ չեն և դրանց վնասակարության մասին բազմաթիվ անգամներ խոսվել է։ Ես ուզում եմ ասել հետևյալը՝ ՄԱՐԴԿԱՆՑ ՀՈԳԵԲԱՆՈւԹՅՈւՆԸ ԿՈՏՐԵԼԸ՝ ՄԵԾԱԳՈւՅՆ ՀԱՆՑԱԳՈՐԾՈւԹՅՈւՆ Է։ Մանավանդ եթե այն արվում է միայն՝ մերկանտիլ, ազգակործան և թրքամետ նպատակներ իրականացնելու նպատակով։

Միհրդատ Մադաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը