Քաղաքական

13.04.2011 12:01


Սփյուռքի նախարարը մեկնաբանում է, թե ինչո՞ւ է ընդունել սուտ ֆիզիկոսին

Սփյուռքի նախարարը մեկնաբանում է, թե ինչո՞ւ է ընդունել սուտ ֆիզիկոսին

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Youtube»–ում հայտնված տեսահոլովակում, որն արվել է բլոգերների հետ հանդիպման ժամանակ, պատմում է, թե ինչպես է ստացվել, որ ինքն ընդունել է «վունդերկինդ ֆիզիկոս» ներկայացած Արթուր Պողոսյանին։

Նշենք, որ խոսքը Ռուսաստանում ապրող հայազգի երիտասարդի մասին է, որին Հայաստանում ընդունել էր Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Այս երիտասարդը ներկայացել էր որպես ֆիզիկայի բնագավառում մեծ հաջողությունների հասած, Նյուտոնին «սխալ հանած» «հրաշամանուկ», սակայն հետո պարզվել էր, որ խաբեբա է։

Հրանուշ Հակոբյանն ասում է, թե իրեն զանգահարել է նախկին  պատգամավոր, իր գործընկեր Վազգեն Պողոսյանը և խնդրել իր եղբորորդու հետ հանդիպում։

–Նա իմ կոլեգան է եղել պառլամենտում, և նախկին պաշտոնյաներից ով ինձ դիմում է (ես այդպիսին եմ), ես  օգնում եմ։ Եվ այսպես` Վազգեն Պողոսյանը զանգում-ասում է, որ իմ եղբոր տղան վունդերկինդ է, ավարտել է Լոմոնոսովի  համալսարանը, չե՞ս ընդունի։ Դրանից հետո մարզպետն ասաց, որ  հրաշամանուկ է, էս է, էն է, ես էլ ասացի՝ խնդիր չկա, կընդունեմ, Վազգե՛ն ջան։ Իմ տեղակալը՝ Ստյոպա Պետրոսյանը, որը ֆիզիկոս է,  մի երկու բառ միջանցքում խոսելուց հետո հասկացնով, որ ինչ–որ  բան էն չէ ու սկսեց հարձակվել այս տղայի վրա։ Ես էլ ստիպված անցա պաշտպանություն այդ տղային. դե, ի վերջո ընդունել էինք,–ասել է Հրանուշ Հակոբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը