Ողջ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը բացառապես մատնվում է անգործության, երբ հարցը հասնում է բարձրակարգ կրթություն և դաստիարակություն ապահովելուն
Հանրակրթական ուսումնական հաստատություններում առողջապահության նախարարի հրամանով սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող նորմերի մասին հրամանում փոփոխություն է կատարվել, ըստ որի, օրինակ, դպրոցում չի թուլատրվում օգտագործել խաշ, ալկոհոլային խմիչքներ, խթանիչներ։ Ինչ-որ տեղ փորձենք այս երեխեքի հետ համաձայնել, թեև ընդհանրապես իրականությունից դուրս է պատկերացնելը, թե դպրոցահասակ երեխաները ցանկություն և պատրաստակամություն կհայտնեն դպրոցում խաշ ուտել, կամ օգտագործել ալկոհոլ ու խթանիչներ, հերիք չէ նաև, որ արգելվում է սագի և բադի միս ուտելը՝ կարծես, թե ամեն առավոտ դպրոցականների ընդմիջումից անպակաս է եղել ջրլող թռչունների միսը։ Ցանկին ամբողջությամբ ծանոթանալով, ուղղակի համոզվեցի, որ այս կառավարությունը ուղղակի հասարակության զսպվածությունն ու համբերատարությունն է չափում, քանզի նման դատարկամիտ և անբովանդակ հրամանի փոփոխությունը, որը վերաբերվում է կրթական ոլորտին և մատաղ սերնդի ապագային վստահ եմ, որ շատ ծնողների հունից կհանի։
Ողջ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը բացառապես մատնվում է անգործության, երբ հարցը հասնում է բարձրակարգ կրթություն և դաստիարակություն ապահովելուն, փոխարենը ջանասիրաբար աշխատում է խարխլել բոլոր հիմքերն ու ձեռքբերումները, որոնք ունեցել ենք կրթական ոլորտում։ Հայրենասիրություն, ազգային արժեքների պահպանություն սովորեցնելու և բարեփոխումներ կատարելու փոխարեն, ընկել են աշակերտական ընդմիջման ցանկ կազմելով, որը ուղղակի նման է զավեշտի և բացարձակ բնորոշ չէ հայկական դպրոցներում տիրող մթնոլորտին։
Ողջ կառավարությունը և ԿԳՄՍ նախարարությունը բացառապես մատնվում է անգործության, երբ հարցը հասնում է բարձրակարգ կրթություն և դաստիարակություն ապահովելուն