Կարծիք

27.08.2020 12:56


Համաճարակի սկզբից ՀՀ-ում մահացել է 1129 վարակակիր, բայց իշխանության համար առաջնահերթը նախարարի «հասանելի արձակուրդն» է ու վարչապետի ընտանեկան «ուիքենդները»

Համաճարակի սկզբից ՀՀ-ում մահացել է 1129 վարակակիր, բայց իշխանության համար առաջնահերթը նախարարի «հասանելի արձակուրդն» է ու վարչապետի ընտանեկան «ուիքենդները»
42 մահը շա՞տ է, թե քիչ։ Հուշեմ. Հայաստանում նախորդ 7 օրում կորոնավիրուսով վարակվածների մահերի թիվն է։
Մարդիկ շարունակում են վարակվել, մարդիկ շարունակում են մահանալ, բայց այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունների համար կորոնավիրուսի թեման արդեն փակված էջ է (համարյա Նիկոլ)։
Այն կարգի փակված, որ առողջապահության նախարարը 19 օրով (!!!) արձակուրդ է մեկնում։ Այն կարգի փակված, որ երկրում, որտեղ արդեն 5 ամիս է՝ արտակարգ դրություն է կորոնավիրուսի պատճառով, վարչապետն ամեն շաբաթ-կիրակի ընտանեկան պիկնիկներից ֆոտոներ է հրապարակում անամոթաբար։
Այնուամենայնիվ որոշ թվեր տամ մտորելու համար.
• Հայաստանը 1 մլն շնչի հաշվով վարակվածների թվով աշխարհում 14-րդ տեղում է։ Եթե չհաշվենք գաճաճ պետություններն ու կղզիները, ապա 11րդ։
• 1 մլն շնչի հաշվով մահացածների թվով աշխարհում 21-րդ տեղում ենք, գաճաճ պետությունները հանած՝ 18-րդ։ Սա եթե հաշվի չառնել վարակվածների «այլ պատճառներով մահեր» շատ մանիպուլյատիվ ձևակերպմամբ մահերը։ Եթե դրանք էլ հաշվենք, ապա 14-րդ տեղում ենք աշխարհում։
• Համաճարակի սկզբից Հայաստանում մահացել է 1129 վարակակիր։ Օրեցօր այս թիվն աճում է։
Բայց իշխանության համար առաջնահերթն, իհարկե, նախարարի «հասանելի արձակուրդն» է ու նիկոլենց ընտանեկան ուիքենդները:
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը