Լրահոս

27.08.2020 11:22


Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 21-09» և «Mercedes» ավտոմեքենաները, այնուհետև «ՎԱԶ 21-09»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա զոհ

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 21-09» և «Mercedes» ավտոմեքենաները, այնուհետև «ՎԱԶ 21-09»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կա զոհ

Օգոստոսի 26-ին, ժամը 21։29-ին Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 21-րդ կմ-ին բախվել են «ՎԱԶ 21-09» (վարորդ՝ Ռաֆիկ Խ․, ծնված 1997 թ․) և «Mercedes» (վարորդ՝ Ռուդիկ Ե․ ծնված 1957 թ․) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «ՎԱԶ 21-09» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ Ռաֆիկ Խ․-ն տեղում մահացել է։

Փրկարարները Ռաֆիկ Խ․-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Այս խորագրի վերջին նյութերը