Մի «թավշյա» հեղափոխության փայատերերի գժտման պատմություն
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ ֆորմալ առումով կոալիցիոն է։ Նրա հետ կան դրսի փայատերեր, որոնք իրենց հայաստանյան ներկայացուցիչերի միջոցով են ներդրվել ՀՀ օրենսդիր, գործադիր և դատական մարմիններում, ուժային կառույցերում։
«Թավշյա» հեղափոխության մեջ «վեննա» են մտել սորոսաթուրքական շրջանակները՝ սկսած «իրավապաշտպաններով»՝ վերջացրած բացահայտված գործակալ Արման Բաբաջանյանով, որոնք պայքարում են իրենց փայն իշխանության մեջ մեծացնելու համար։ Սկզբում Փաշինյանը պարտական էր նրանց ու իր մտածողությամբ էլ դեմ չէր, որպեսզի դրսի փայատերերի օրակարգն իրականություն դառնա և ինչպես Ջոն Բոլթոնն էր ասում՝ փոխվեն հին կարծրատիպերը, սակայն ժամանակի ընթացքում Նիկոլը հասկացավ, որ այդ օրակարգը դոմինանտային դարձնելու դեպքում ինքը կարող է աթոռից զրկվել։ Իսկ Նիկոլը շատ է սիրում վարչապետական աթոռն ու չի ուզում դրանից զրկվել։
Դրսի փայատերերի հորդորով ու դրդմամբ «ժողովրդի» վարչապետը թարսվում էր Կրեմլի հետ, սակայն տավուշյան մարտերը, դրան հաջորդած թուրքական վարքագիծը և ռուսների արձագանքը Փաշինյանին ստիպեցին ամեն կերպ ուղիներ գտնել Վլադիմիր Պուտինի հետ լեզու գտնելու համար։ Դա դուր չեկավ սորոսաթուրքական շրջանակներին և նրանք սկսեցին հարձակվել կառավարության վրա տարբեր ուղղություններով՝ սկսած Ամուլսարի հանքի բացմանը դեմ հանդես գալուց (Հայաստանի ներդրումային իմիջի վատացումը ձեռնտու է միայն թուրքերին, ադրբեջանցիներին ու նրանց արմանբաբաջանյաններին) մինչև ՍԴ թեման։ Նիկոլի պատասխանն իր դրսի փայատերերին հնչեց Ալեն Սիմոնյանի շուրթերով՝ «Սորոսն ում շունն է» տարբերակով։
Դրան հաջորդեց Սորոսի հայաստանյան գրասենյակի դիմումը ԱԺ, թե բա Ալենին տեղը դրեք։ Միրզոյան Արարատը դեռ քայլ չի արել։ Իրականում քայլ չի արել Նիկոլը․ նա ռուսների աչքն է ուզում մտնել բոլոր հնարավոր տարբերակներով ու այդպիսով «քցել» իր դրսի փայատերերին։
Մի խոսքով, «թավշյա» հեղափոխության փայատերերը գժտվել են և հիմա հարաբերություններ են պարզում։ «Հպարտ» քաղաքացին այստեղ դիտորդ է։ «Դուխով» դիտորդ։

Սամվել Խաչագողյան