Լրահոս

27.08.2020 11:03


4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 203 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

4 մահ՝ 1 օրում․ կորոնավիրուսով վարակվելու 203 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 27-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 203 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 43 270-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 864 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան մեկ դեպք: Օգոստոսի 27-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 265 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 4 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1129-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 272 է, ընդհանուր առողջացածներինը՝ 36 988, փաստացի բուժվողներինը՝ 5153: Մեկ օրում արվել է 1938 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 200 507 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը