Կարծիք

26.08.2020 20:46


Եթե Նիկոլ Փաշինյանն անհետևանք քրեական գործերով և այլ անհեթեթություններով քանդած չլիներ «Գազպրոմ Արմենիա»-ն, այսօրվա աղետը չէր լինի

Եթե Նիկոլ Փաշինյանն անհետևանք քրեական գործերով և այլ անհեթեթություններով քանդած չլիներ «Գազպրոմ Արմենիա»-ն, այսօրվա աղետը չէր լինի

2019թ.-ին «Գազպրոմ Արմենիան» տեսուչների զանգվածային կրճատում իրականացրեց՝ գազի սակագինը անփոփոխ թողնելու համար:

Էսօր Երևանում գազի արտահոսքից շենք է փլուզվել:

Երբ ժամանակին մասնագտեներն ու թեմայից հասկացողերը ահազանգում էին, որ տեսչուների կրճատումն անթույլատրելի է, Նիկոլի շայկան գրում էր, թե իբր ուզում ենք գազը թանկանա: Էսօր էդ շայկան լուռ է, իսկ կանխատեսված ողբերգությունը՝ իրողություն:

Ես պնդում եմ, որ եթե Նիկոլ Փաշինյանն անհետևանք քրեական գործերով և այլ անհեթեթություններով քանդած չլիներ «Գազպրոմ Արմենիա»-ն, այսօրվա աղետը չէր լինի:

Հ.Գ. Ժամանակն է վերաձևակերպել Դանիել Իոաննիսյանի փառահեղ միտքը. կուզե՞ք լինենք «ինքնիշխան», բայց մեր շենքերը պայթեն:

Կոնստանտին Տեր-Նակալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը