Կարծիք

26.08.2020 18:35


Երեխաների պարագայում ԱՀԿ ցուցումներից ո՞ր կետերին են հետևել, և քանի՞ կետ բաց է թողնվել

Երեխաների պարագայում ԱՀԿ ցուցումներից ո՞ր կետերին են հետևել, և քանի՞ կետ բաց է թողնվել
Քանի որ այսօրվա ասուլիսի ժամանակ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հաստատեց այն, որ դպրոցներում երեխաները դիմակ են կրելու, և որ դասաժամերի կրճատում չի նախատեսվում, ինչպես նաև հիշատակեց ԱՀԿ ցուցումները, հետաքրքիր է իմանալ, թե ցուցումներից ո՞ր կետերին են հետևել, և քանի՞ կետ բաց է թողնվել, օրինակ, 6-11 տարեկան երեխաների պարագայում։ Արդյո՞ք դասատուների և մանկական հոգեբանների, ծնողների հետ քննարկվել է 6-11 տարեկան երեխաների համար դիմակի պարտադիր կրումը դասաժամերի ընթացքում։ Կամ, օրինակ, արդյո՞ք կան համապատասխան պայմաններ դիմակը ճիշտ ժամին փոփոխելու։ Իսկ ի՞նչ ենք անելու դիմակի չափսերի հետ։ Չէ՞ որ դիմակը, ըստ ԱՀԿ-ի ցուցումների, պետք է համապատասխանի դեմքի չափսերին, և, հետևաբար, երեխան պետք է իր դեպքին համապատասխան դիմակ կրի։ Իսկ ֆիզիկական վարժությունների ժամանակ դիմակը կրելու՞ են (ԱՀԿ-ն համարում է, որ ֆիզիկական վարժությունների ժամանակ դիմակ չպետք է կրել, քանի որ դա կարող է վնաս հասցնել առողջությանը):
Սրանք հարցեր են, որոնց պատասխանները հստակ չեն տրվել։ Իսկ երեխաների պարագայում յուրաքանչյուր քայլի դիմելիս պետք է խնդրի բոլոր կողմերը ուսումնասիրել և բոլոր հարցերին սպառիչ պատասխան տալ։
Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը