«Սուխոյ ատկազ» կամ «չոր հերքում»... այ, կվերադառնա նախարարն արձակուրդից, կիմանաք
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարողացավ լրացուցիչ ուշադրություն գրավել:
Լուրջ, եթե «Ֆեյսբուքում» էլի մի չարագուշակ բան գրեր առողջապահության նախարարը, միգուցե այնքան ուշադրություն չգրավեր, այնքան որ արդեն սովորական են դարձել նրա նման հայտարարությունները: Բայց Արսեն Թորոսյանը «բռնեց» ու, ինչպես սոցցանցախոսակցականով ասում են՝ «ջնջվեց» «Ֆեյսբուքից»:
Հիմա, այսինքն՝ այսօր նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանն, օրինակ, լրագրողների հետ զրույցում հավաստիացնում է, թե՝ նախարարի հրաժարականի հարցի քննարկում չկա ու չի էլ եղել նման բան: Ու՝ հա. «Facebook-ը մեր կյանք չպետք ա էնքան մտնի, որ էջ փակելը նշանակի հրաժարական»,-ասում է նախարարի խորհրդականը:
Չէ, եթե նման բան ասեր, ենթադրենք, նախկին «հանցավոր ռեժիմի» որևէ նախարարի խարհրդական, խոսնակ կամ հենց նախարարը, ինչ-որ տեղ կարելի էր համաձայնել՝ «Ֆեյսբուքի» պահով: Բայց երբ նման դիտարկում-դիտողություն է անում պետությունը «Ֆեյսբուքով» կառավարող «թավշյա» իշխանության ներկայացուցիչը կամ ներկայացուցչի ներկայացուցիչը, ապա՝ կներեք...
Եվ հետո, կարելի՞ է, չէ՞, գոնե մի երկու-երեք բառով բացատրել «ջնջման» գործողությունը: Դե, թեկուզ այն բանի համար, որ մամուլի քարտուղարիդ ծանր ու անհարմար դրության մեջ չգցես: Չեմ պնդի, որ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ծանր դրության մեջ է հայտնվել, բայց, համաձայնեք, որ առանձնապես հաճելի զբաղմունք չէ՝ ամբողջ օրը պատասխանել տարատեսակ ԶԼՄ-ների, կայքերի թղթակիցների զանգերին, էլեկտրոնային նամակներին, հարցումներին, թե՝ «հրաժարակա՞ն է տվել Արսեն Թորոսյանը... Հա՞, հրաժարակա՞ն է տվել... Իսկ ճի՞շտ է, որ Արսեն Թորոսյանը...», և ի պատասխան ասես՝ «ոչ, չի տվել հրաժարական..., ոչ... ոչ...»:
Չգիտեմ, ես որ չեմ նախանձում: Նաև Արսեն Թորոսյանին:
Նախարարության մամուլի քարտուղարն, օրինակ, հավաստիացնում է, թե՝ ԱրսենԹորոսյանըչիներկայացրելհրաժարականիդիմումևչիէլպատրաստվում: Արձակուրդըվերջանալուցհետոնախարարըվերադառնալուէբնականոնաշխատանքին:
Ի՞նչ կարելի է ասել այս հավաստիացման վերաբերյալ: Ամենից «բազմափորձ» և շատ բան տեսած տարբերակը «կապրենք՝ կտեսնենք»-ն է: Այսինքն, կապրենք ևս մեկ ամիս, հուսով եմ շատերիս առողջական վիճակը դա կների, որից հետո էլ պարզ կդառնա՝ վերադարձա՞վ Արսեն Թորոսյանն արձակուրդից, թե՞ ոչ:
Ի դեպ, այդքան համոզված չարժե պնդել, որ հաստատ արձակուրդից վերադառնալու է պաշտոնավարման: Թեկուզ այն պարզ պատճառով չարժե, որ ինքը՝ Արսեն Թորոսյանն սկզբում հավաստիացնում էր, թե այս կորոնավիրուսը առանձնապես վտանգավոր չէ, խոսակցականով «թարգմանած»՝ «ստից բան է»: Իսկ հետո, ամբողջ հասարակությանը դիմակային տեռորի ենթարկեցին...
Առհասարակ, երբ մի բանի մասին շարունակ խոսում են բոլոր անկյուններում, կյանքի փորձը հուշում է, որ մի բան կա: Մյուս կողմից, երբ պաշտոնյաները համառորեն ու ջերմեռանդորեն «սուխոյ ատկազ» տարբերակով կտրականապես հերքում են «բոլոր անկյուններում խոսացածը», դա էլ է նշանակում՝ «մի բան կա»: Մինչդեռ այստեղ «մի բան չէ»:
Նկատի ունենք շրջանառված այն լուրերը, թե Արսեն Թորոսյանին «բերման են ենթարկել» ԱԱԾ, թե այնտեղ նրա ֆեյսբուքյան չատի բովանդակությունն են բացահայտել, թե նա Նիկոլ Փաշինյանի հասցեին վիրավորական արտահայտություն է արել, թե..., թե..., թե...:
Հիմա հերքում են, որ՝ չէ՛, Արսեն Թորոսյանը ԱԱԾ չի կանչվել, ոչ մի նման բան չի եղել:
Արձակուրդն էլ, ասում են, բնական է, որովհետև մարդը համարյա կես տարի անդադրում, օրը 24 ժամ, շաբաթը՝ 7 օր պայքար է մղել կորոնավարակի համաճարակի դեմ: Դե, ծավալած անզիջում պայքարի հետևանքներն ակնհայտ են. Հայաստանը տարածաշրջանում ու ոչ միայն տարածաշրջանում կորոնավարակի բացասական ցուցանիշներով բազմաթիվ երկրների տվել-անցել է և հիմա էլ, վատ իմաստով՝ առաջատարների շարքում է: Միայն այն, որ այդ վարակից մեր երկրում ավելի քան 1100 մարդ է մահացել, արդեն այնպիսի դաժան ցուցանիշ է, որ ցանկացած վարչապետ պիտի ոչ թե արձակուրդ ուղարկեր իր կաբինետի առողջապահության նախարարին, այլ՝ պաշտոնանկ աներ և պատասխանատվության հարց դներ:
Մանավանդ, որ ենթադրություններ կային, թե «արձակուրդ» օպերացիայի նախնական մտահղացումը հենց դա է եղել. Արսեն Թորոսյանին թիրախավորել որպես կորոնավարակային այս բոլոլայի «քավության նոխազ», այդպիսով նաև Նիկոլ Փաշինյանին տարանջատել ստեղծված կացության ու ավելի քան 1000 քաղաքացու մահվան համար պատասխանատվությունից:
Բայց, կրկնենք. դրանից ոչինչ չի ստացվի: Կտա՞ հրաժարական Արսեն Թորոսյանը, չի՞ տա հրաժարական, սկզբունքորեն հետաքրքիր չէ, ու սկզբունքային հարց էլ չէ: Սկզբունքային հարցն այն է, որ Նիկոլ Փաշինյանը և իր գլխավորած կառավարությունը, իշխանությունը, ներառյալ «Իմ քայլը» խմբակցությունն ամբողջ կազմով, պետք է կանգնեն իրենց ամենից չսիրած բանի՝ պատասխանատվության առաջ: Վաղ, թե ուշ:
Իսկ մնացյալ խոսակցությունները, այդ թվում՝ առողջապահության նախարարի հրաժարականի կամ արձակուրդի շուրջ, ընդամենը ուշադրություն են շեղում կամ դրա նպատակով են գործածվում:
Հիմնական հարցից շեղվել չարժե, որքան էլ ուշագրավ քավության նոխազներ առաջարկեն:
«Սուխոյ ատկազ» կամ «չոր հերքում»... այ, կվերադառնա նախարարն արձակուրդից, կիմանաք
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կարողացավ լրացուցիչ ուշադրություն գրավել:
Լուրջ, եթե «Ֆեյսբուքում» էլի մի չարագուշակ բան գրեր առողջապահության նախարարը, միգուցե այնքան ուշադրություն չգրավեր, այնքան որ արդեն սովորական են դարձել նրա նման հայտարարությունները: Բայց Արսեն Թորոսյանը «բռնեց» ու, ինչպես սոցցանցախոսակցականով ասում են՝ «ջնջվեց» «Ֆեյսբուքից»:
Հիմա, այսինքն՝ այսօր նախարար Արսեն Թորոսյանի խորհրդական Աշոտ Սարգսյանն, օրինակ, լրագրողների հետ զրույցում հավաստիացնում է, թե՝ նախարարի հրաժարականի հարցի քննարկում չկա ու չի էլ եղել նման բան: Ու՝ հա. «Facebook-ը մեր կյանք չպետք ա էնքան մտնի, որ էջ փակելը նշանակի հրաժարական»,-ասում է նախարարի խորհրդականը:
Չէ, եթե նման բան ասեր, ենթադրենք, նախկին «հանցավոր ռեժիմի» որևէ նախարարի խարհրդական, խոսնակ կամ հենց նախարարը, ինչ-որ տեղ կարելի էր համաձայնել՝ «Ֆեյսբուքի» պահով: Բայց երբ նման դիտարկում-դիտողություն է անում պետությունը «Ֆեյսբուքով» կառավարող «թավշյա» իշխանության ներկայացուցիչը կամ ներկայացուցչի ներկայացուցիչը, ապա՝ կներեք...
Եվ հետո, կարելի՞ է, չէ՞, գոնե մի երկու-երեք բառով բացատրել «ջնջման» գործողությունը: Դե, թեկուզ այն բանի համար, որ մամուլի քարտուղարիդ ծանր ու անհարմար դրության մեջ չգցես: Չեմ պնդի, որ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը ծանր դրության մեջ է հայտնվել, բայց, համաձայնեք, որ առանձնապես հաճելի զբաղմունք չէ՝ ամբողջ օրը պատասխանել տարատեսակ ԶԼՄ-ների, կայքերի թղթակիցների զանգերին, էլեկտրոնային նամակներին, հարցումներին, թե՝ «հրաժարակա՞ն է տվել Արսեն Թորոսյանը... Հա՞, հրաժարակա՞ն է տվել... Իսկ ճի՞շտ է, որ Արսեն Թորոսյանը...», և ի պատասխան ասես՝ «ոչ, չի տվել հրաժարական..., ոչ... ոչ...»:
Չգիտեմ, ես որ չեմ նախանձում: Նաև Արսեն Թորոսյանին:
Նախարարության մամուլի քարտուղարն, օրինակ, հավաստիացնում է, թե՝ Արսեն Թորոսյանը չի ներկայացրել հրաժարականի դիմում և չի էլ պատրաստվում: Արձակուրդը վերջանալուց հետո նախարարը վերադառնալու է բնականոն աշխատանքին:

Արմեն Հակոբյան