Եթե դպրոցում կորոնավիրուսի դեպքերը լինեն 10 տոկոսից ավելի, այն որոշ ժամանակով կփակվի. փոխնախարար
Մինչև 20 աշակերտ ունեցող դասարանների պարագայում ուսումնական գործընթացն իրականացվելու է պահպանելով հակահամաճարակային կանոնները, իսկ եթե կա ավելի քան 20 աշակերտ, դասարանները կկիսվեն խմբերի, դպրոց կհաճախեն հերթականությամբ՝ շաբաթական՝ 3 օր: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 26-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ դա կօգնի նվազեցնել շփման ինտենսիվությունը:
Նրա խոսքով, դպրոցում պետք է ամեն օր պարտադիր ախտահանում լինի, իսկ եթե դպրոցում կլինի երկրորդ հերթ, ախտահանում կլինի երկու անգամ: Նման դպրոցներում, ըստ փոխնախարարի, ուսուցիչները հավելյալ շխատանքի համար պետք է ապահովվեն լրացուցիչ վարձատրությամբ:
Սահմանված են ամեն դասարանում օդափոխության կանոնները:
Դիմակների կրման մասով այս պահին գործում է ընդհանուր կարգավորումը, որը կա փակ տարածքների մասով, սակայն թեմայի շուրջ քննարկումները շարունակվում են, երբ ամփոփում լինի, այդ մասին տեղեկություններ կփոխանցեն:
Կանոններ կան նաև դպրոցներում կորոնավիրուսի հայտնաբերման և այդ դեպքում հաջորդ քայլերի մասին. «Եթե դպրոցում դեպքերը լինեն 10 տոկոս և ավելին, ապա դպրոցի հետագա գործունեության հարցը կդրվի, այդ դպրոցները որոշ ժամանակով չեն գործի: Այսինքն, լինելու են առանձին մոտեցումներ»,-ասաց փոխնախարարը:
Նախատեսված է նաև թեստավորման գործընթաց դպրոցի աշխատակազմի համար, որի մասով ուղեցույցը կհրապարակի ԱՆ-ն:
Ռիսկի խմբում գտնվող սովորողի համար նախատեսվում է կենտրոնացված հեռավար ուսուցման կազմակերպում, եթե առկա ուսուցումը ցուցված չի լինի: Դրա համար ծնողը պետք է դիմում ներկայացնի, ինչը պետք է ամրապնդված լինի բժշկի ցուցմամբ:
Ռիսկի խմբում գտնվող ուսուցիչները կունենան ընտրության հնարավորություն. «Նրանց առաջարկվել է դպրոց հաճախել հատուկ պաշտպանիչ միջոցներով, որոնք կտրամադրի պետությունը: Նրանք կարող են ընտրել հեռավար ուսուցում կազմակերպելու եղանակը, եթե դպրոցը կարողանա ապահովել այդ պայմանները: Երրորդ տարբերակն այն է, որ ուսուցիչները կարող են ընտրել աշխատանքի չներկայանալու տարբերակը, որի դեպքում նրանց կփոխարինեն ուրիշները»:
Փոխնախարարն ասաց, որ հնարավոր թվի ու փոխարինողների մասով պատկերացում ունեն ու կարող են գործընթացն իրականացնել:

Աղբյուրը՝ news.am