Լրահոս

26.08.2020 13:45


Նոր գնած տուն էր ու հիմա այս վիճակում է․ չգիտենք՝ թույլ կտան այս տանը բնակվել, թե ոչ. Ռայնիսի շենքի պայթյունի հետևանքով տուժած բնակչի հարազատ (տեսանյութ)

Նոր գնած տուն էր ու հիմա այս վիճակում է․ չգիտենք՝ թույլ կտան այս տանը բնակվել, թե ոչ. Ռայնիսի շենքի պայթյունի հետևանքով տուժած բնակչի հարազատ (տեսանյութ)

Դեռ ոչնչից տեղակացված չենք, չգիտենք, թե հետագայում կացարան կտրամադրեն, թե ոչ: Այս պահին տեխնիկան աշխատում է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց գազի պայթյունից մասնակի փլուզված շենքի բնակիչներից մեկի մայրը, նա նշեց, որ իր հարազատները պայթյունի ժամանակ տանը չեն եղել:

Հիշեցնենք, որ Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունից փլուզված շենքի փլատակների տակ 56 տարեկան տղամարդ կա: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա նշել է, որ փլուզումից 3 քաղաքացի է տուժել, իսկ տարհանված 21 քաղաքացիները չեն վնասվել: Նրանց ցուցաբերվել է հոգեբանական աջակցություն։

«Հիմա չենք կարող տուն մտնել, մի պահ մտանք տուն, տեսանք, որ հատակը խախտված է: Բոլորս շոկի մեջ ենք: Մերը երրորդ հարկում է, պատուհանները նոր էին փոխված, ոչինչ չի եղել: Բարեբախտաբար ոչինչ չի եղել տանը, միայն հատակն է խախտվել, բայց դա արդեն քիչ չէ: Լավ է, որ նրանք տանը չէին, թե չէ տանը երեխա կարող էր լինել: Եղբայրս, երբ իմացել է պայթյունի մասին, շուտ հասել է՝ մտածելով, թե երեխաները տանն են, բայց չի իմացել, որ մեր տանն են եղել: Շոկի մեջ ենք, նոր գնած տուն էր ու հիմա այդ տունն այս վիճակում է ու չգիտես՝ թույլ կտան բնակվել, թե ոչ»,-ներկայացրեց նա:

Հիշեցնենք, որ այսօր ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։

Աղբյուրը՝ tert.am



Այս խորագրի վերջին նյութերը