Կարծիք

26.08.2020 10:03


Կորոնավիրուսի դեմ այս «պատերազմի» ժամանակ, պարզվում է, հրամանատարը կարող է արձակուրդ գնալ

Կորոնավիրուսի դեմ այս «պատերազմի» ժամանակ, պարզվում է, հրամանատարը կարող է արձակուրդ գնալ

Հաստատ հիշում եք, թե ինչպես էին իշխանությունները համեմատում կորոնավիրուսի համաճարակը պատերազմի հետ։

Թե բա. «պատերազմական վիճակ է և պահանջում է ծայրահեղ միջոցներ»։
Օրինակ՝ արտակարգ դրություն։
Օրինակ՝ մարդկանց անձնական տվյալների, այդ թվում հեռախոսազանգերի և տեղորոշման տվյալների հասանելիություն ոստիկանների և ԱԱԾ-ի համար, առանց որևէ վերահսկողության և դատարանի որոշման։
Օրինակ՝ բողոքի ցույցերի արգելք։
Բայց կորոնավիրուսի դեմ այս «պատերազմի» ժամանակ, պարզվում է, հրամանատարը կարող է արձակուրդ գնալ։
Արսեն Թորոսյանի արձակուրդ գնալը նույնն է, ինչ եթե պաշտպանության նախարարը պատերազմի ժամանակ արձակուրդ գնա։ Կամ, ասենք՝ արտակարգ իրավիճակների նախարարը՝ ավերիչ երկրաշարժից մի քանի ամիս անց մեկնի հանգստանալու։

Հ.Գ. Է՛լ չասեմ, որ թե՛ երկրաշարժի, թե՛ պատերազմի ժամանակ էլ առողջապահության նախարարի հանգստի գնալը նույն ձևի տարօրինակ կընկալվի, ինչ հիմա...

Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը