Լրահոս

26.08.2020 11:25


Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի ինքնությունը պարզվել է, նա 71-ամյա կին է, մյուսը` մոտ 50 տարեկան տղամարդ է, վիճակը` ծայրահեղ ծանր (տեսանյութ, լուսանկար)

Քանաքեռ-Զեյթունում տեղի ունեցած պայթյունից տուժած քաղաքացիներից մեկի ինքնությունը պարզվել է, նա 71-ամյա կին է, մյուսը` մոտ 50 տարեկան տղամարդ է, վիճակը` ծայրահեղ ծանր (տեսանյութ, լուսանկար)

Օգոստոսի 26-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, շենքը մասնակի փլուզվել է։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ և բուժապահովման վարչության հերթապահ խմբերը։

Դեպքի վայրում են գտնվում ՀՀ վարչապետ Ն․ Փաշինյանը և ԱԻ նախարար Ֆ․ Ցոլակյանը։

Ըստ նախնական տվյալների՝ փլատակների տակից դուրս է բերվել երկու քաղաքացի․ իրականացվել է 21 քաղաքացու տարհանում։

Երևանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 քաղացի հոսպիտալացվել են թիվ «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Առողջապահության նախարարության խոսնակ Ալինակ Նիկողոսյանը:

«Տուժողներից մեկը կին է, նախնական տվյալներով ունի անրակոսկրի և քթոսկրի կոտրվածքներ, մարմնի և դեմքի քերծվածքներ: Այժմ գտնվում է հետազոտման փուլում և բժիշկներն առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մյուս տուժածը` տղամարդ, ունի մարմնի և վերջույթների տարածուն այրվածքներ, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, միացված է արհեստական շնչառության սարքին: Բժիշկների գնահատմամբ` վերջինիս առողջական վիճակը ծայրահեղ ծանր է:

Համալիր հետազոտություններից հետո կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- գրել է նա:

Երկու տուժած հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր․ տուժած Սվետլանա Ս․-ն (ծնված 1949 թ․) այժմ գտնվում է հետազոտման փուլում, բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության, իսկ մյուս տուժածինը (արական սեռի, մոտ 50 տարեկան)՝ ծայրահեղ ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը