Կարծիք

25.08.2020 22:16


Արսեն Թորոսյանին այս պահին արձակուրդ ուղարկելը ոչ թե պարզ խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի, այլ սովորական դավաճանություն

Արսեն Թորոսյանին այս պահին արձակուրդ ուղարկելը ոչ թե պարզ խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի, այլ սովորական դավաճանություն

Սիլլոգիզմ ա լյա Տեր-Պետրոսյան

a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,

b) Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին, որտեղ առողջապահության նախարարը փաստացի քո «շտաբի պետն» է, քո «զորքերի» հրամանատարը,

c) Ով պատերազմի ժամանակ արձակուրդ է ուղարկում «շտաբի պետ-զորքերի հրամանատարին», նա կամ պատերազմը գիտակցված տանում է պարտության, կամ էլ ցանկանում է այդ կերպ վերջինիս վրա բարդել արդեն իսկ պարտված պատերազմի պատասխանատվությունը, ինչը դեռ շարունակվող պատերազմի պարագայում ոչ թե պարզ խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի, այլ սովորական դավաճանություն։

Սամվել Ֆարմանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը