Գործող իշխանությունն արդեն «անցյալում է», սակայն մեր ապագան մշուշոտ է
Ցանկացած ընտրության արդյունքում, ուզենք, թե չուզենք, իշխանության է գալիս մի որևէ կուսակցություն, և երկրի ճակատագիրը հանձնում ենք այդ կուսակցությանը, սակայն քչերին է հետաքրքրում, թե իրենցից ի՞նչ են ներկայացնում այդ կուսակցությունները, ի՞նչ գիտական ու հետազոտական պոտենցիալ ու ի՞նչ կադրային բազա ունեն ու ի՞նչ խնդիրներ են լուծելու։
Դեռևս 1995-ից սկսած մենք կենտրոնացած ենք ընտրությունների արդարության խնդրի վրա, սակայն դրանց բովանդակությունը կարծես թե անհետաքրքիր է։ Հիմա նույնպես նույն հանգրվանում ենք գտնվում․ իշխանության են եկել անհասկանալի մարդիկ, որոնցից դժգոհությունը գնալով մեծանում է, և նրանց փոխարինելու հարցը դարձել է օրախնդիր, սակայն ումո՞վ ու հանուն ինչի՞ ենք նրանց մեկ ուրիշով փոխարինելու, դարձյալ, կարծես թե, երկրորդական հարց է։
Հայաստանում քաղաքականությամբ զբաղվելու համար պետք է երկու քայլանոց գործողություն իրականացնել՝ ստեղծել կուսակցություն և հարցազրույցներ տալ։ Նույնը կարելի է ասել լրագրության մասին՝ հիմնել լրատվամիջոց ու սկսել հարցազրույցներ վերցնել կա՛մ իրենց քաղաքական գործիչ հայտարարած անձանցից, կա՛մ փորձագետներից, որոնք մեկնաբանում են այդ գործիչների խոսքը։ Առանձին բացառություններով հանդերձ սա է մեր քաղաքական գործընթացների հիմնական բնութագիրը։
Հայաստանում կա արմատացած կարծիք, որի համաձայն` կուսակցություններն իշխանության հասնելու գործիքներ են, և քաղաքականությամբ զբաղվելու վերջնանպատակն իշխանություն ունենալն է։ Մեծ հաշվով կուսակցություններն իշխանության հասնելու կամ ծայրահեղ դեպքում դրան մասնակցելու գործիքներ են, սակայն դա այդպես է, երբ կայացած է քաղաքական համակարգը, իսկ երբ այդ համակարգը խորտակված է, ապա քաղաքական պայքարը ստանում է այլ բովանդակություն։
«Ես որոշել եմ հանցագործ կյանքով ապրել, սակայն դեռ չեմ որոշել, թե որ կուսակցությանն անդամագրվեմ»
Չաբբի Բրաուն, բրիտանացի կոմիկ
Հասկանալի է, որ եթե կան համոզմունքներ ու պետության զարգացման ծրագրեր, ապա դրանք իրագործելու համար նախևառաջ պետք է ձեռք բերել գործադիր մարմին ձևավորելու, այսինքն` իշխանության տիրապետելու հնարավորություն։ Սակայն, երբ դրանք չկան, ապա ունենում ենք այն, ինչ այսօր ունենք՝ ապակողմնորոշված հանրություն, իսկ քաղաքական գործընթացները վերածվել են փոխադարձ մեղադրանքների, որոնք արդեն քչերին են հետաքրքրում:
«Պետք է հաճախակի փոխել սեփական կարծիքը, որպեսզի սեփական կուսակցության հանդեպ հավատարմաթյունը պահել»
XVII դարում Փարիզի արքեպիսկոպոս
Քաղաքականությամբ զբաղվելն ենթադրում է ձևավորել քաղաքական դիսկուրս` խոսույթ, և դրանով ազդել իրավիճակի վրա, երբեմն էլ թելադրել քաղաքական որոշումների օրակարգը։ Կարճ ասած` քաղաքականությամբ զբաղվել` նշանակում է «արտադրել» քաղաքական միտք, պատրաստել կադրեր ու թելադրել դիսկուրս։
Արևմուտքում գիտությունը կից է համալսարաններին, իսկ նախկին խորհրդային երկրներում այն կից է ակադեմիաներին, որոնք ունեին ու մինչ այսօր ունեն պետական կարգավիճակ՝ ազատ մտքի նվազագույն շեմով։ Նույնը կարելի է ասել նաև կուսակցությունների մասին։ Արևմուտքում կուսակցությունները քաղաքական մտքի գործարաններ են, որոնք իրենց կից ունեն ամսագրեր, tհink-tank-եր, քաղաքական դպրոցներ, հետազոտական կենտրոններ և այլն, իսկ երբեմն համալսարանների հայտնի պրոֆեսորների կարծիքն ավելի ազդեցիկ է իրենց համար, որոնց ժամանակ առ ժամանակ ներգրավում են կառավարման համակարգ։ Կուսակցությունները պատրաստում են նաև իրենց կադրային կազմը, որոնք փորձաշրջան են անցնում տեղական կառաարման մարմիններում և մինչ ընտրությունները պատրաստում են ստվերային կառավարության կազմը։ Մի խոսքով, կայացած արևմտյան կուսակցությունները բաց համակարգեր են, որտեղ գործում են սոցիալական լիֆտերը և ամբիցիաներ ու ընդունակություններ ունեցող երիտասարդները ոչ թե գնում են փողոց իրենց ռեալիզացնելու համար, այլ ըստ իրենց համոզմունքների՝ ընտրում են այս կամ այն կառույցը։
«Գունավոր» կոչվող հեղափոխություններն իրականանում են հենց այն երկրներում, որտեղ կուսակցությունները իշխանության բուրգի սպասավորներն են՝ հաճախորդները, քարացած են ու չկա բաց քաղաքական համակարգ։
«Կուսակցությունը շատերի մտազբաղությունն է՝ հանուն քչերի իշխանության»
Ալեքսանդր Պոպ, XVIII դարի անգլիացի բանաստեղծ
2018-ին տեղի ունեցավ իշխանափոխություն, որից հետո իշխանության եկած «հեղափոխական» թիմն այդպես էլ չկարողացավ ձևակերպել իր քաղաքական օրակարգը և մինչև հիմա որևէ ողջամիտ ու հիմնարար բարեփոխում չի իրականացրել։ Դա սպասելի էր իրականությունը սթափ գնահատող մարդկանց համար, որովհետև իրական ռեֆորմներն ու կայուն կառավարումն ունենում են նախապայմաններ, որոնք չկային այն ժամանակ ու չկան հիմա։
«Ոմանք հաճախակի են դավաճանում սեփական կուսակցությանը՝ հանուն սկզբունքների, իսկ ոմանք սկզբունքներին՝ հանուն կուսակցության»
Բենջամին Դիզրաելի, XIX դարում Բրիտանիայի վարչապետ
Գործող իշխանությունը քաղաքացիներից շատերի համար արդեն «անցյալում» է, նրանք կան, բայց արդեն հին են ու ամենաբացասականն այն է, որ նրանց պոտենցիալ փոխարինողները նույն մոտեցումն ունեն․ կգանք իշխանության, հետո կմտածենք, թե ինչ պետք է անել։

Ստեփան Դանիելյան
Աղբյուրը՝ politeconomy.org