Կարծիք

25.08.2020 15:36


Ահա այս ծամածռված դեմքով, Քաջ Նազարի բախտով ու ոչ ադեկվատ պահվածքով անհատը գտնվում է պետության ղեկին

Ահա այս ծամածռված դեմքով, Քաջ Նազարի բախտով ու ոչ ադեկվատ պահվածքով անհատը գտնվում է պետության ղեկին

Ահա այս ծամածռված դեմքով, Քաջ Նազարի բախտով ու ոչ ադեկվատ պահվածքով անհատը գտնվում է պետության ղեկին։ Ակամայից հիշեցի մի հին ժողովրդական ասույթ․ «Գիտունին գերի եղի՛ր, անգետին սիրելի մի՛ դարձիր»:

Այսօր նրան սիրելի դարձած առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, բախվել է հենց այդ խնդրի հետ, սակայն խնդիրը անգետ մարդուն ծառայելը միայն չէ այլ նաև, երբ այդ մարդն անկառավարելի ու անհավասարակշիռ է, երբ նրա աչքին կարող են այնպիսի երևույթներ երևան, որ հնարավոր է նա իր սեփական շողքի ետևից էլ սկսի վազել ու ահազանգել ԱԱԾ պետին շողքը բռնելու համար։ Չնայած ոչ մի պարագայում չեմ կարեկցում Արսեն Թորոսյանին, բայց մի բան ակներև է, երևի չի պատկերացրել, որ սրտի վարչապետը կպատռի նրա հրաժարականի դիմումը ու կհայտարարի, թե ինքն է որոշում՝ ով և երբ հեռանա ու դա էլ բավական չէ, կսկսի ստուգումներ անցկացնել իր աշխատաքային գործունեության և կոռուպցիոն ռիսկերի մասով։

Ահա հենց այսպես է լինում, երբ վազելով փառքի ու ժամանակավոր պաշտոնների, չվերլուծելով հետագա անկանխատեսելի զարգացումները շատ անհայտ անձինք դարձան պաշտոնյաներ ու վստահ եմ, որ շատ շուտով անիծելու են իրենց ու իրենց բախտը, որ գործարք կնքեցին սատանայի հետ։

Շուշաննա Բունիաթյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը