Լրահոս

25.08.2020 14:20


Արմավիրի մարզում ոստիկանները վնասազերծել են մարտական նռնակով ու ատրճանակով զինված տղամարդուն, ով պատրաստվում էր մահափորձ իրականացնել գյուղապետի նկատմամբ

Արմավիրի մարզում ոստիկանները վնասազերծել են մարտական նռնակով ու ատրճանակով զինված տղամարդուն, ով պատրաստվում էր մահափորձ իրականացնել գյուղապետի նկատմամբ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 24-ին, Ոստիկանության Արմավիրի վարչության, Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ստացված օպերատիվ տվայալներով՝ կանխել են Արմավիրի մարզի Լուսագյուղ գյուղի գյուղապետ 55-ամյա Ս. Կարապետյանի նկատմամբ տեղի ունեցած մահափորձը։

Արմավիրի մարզի ոոստիկանները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ նույն գյուղի բնակիչ 47-ամյա Ա. Հարությունյանը, զինված «Ֆ-1» մարտական նռնակով և ատրճանակով, պատրաստվում է մահափորձ իրականացնել Ս․ Կարապետյանի նկատմամբ։
Անմիջապես ստեղծվում են օպերատիվ խմբեր, և ոստիկանները գործի են անցնում ու նշված գյուղի Նշան Դարբինյան փողոցում կարողանում են օպերացիայի արդյունքում վնասազերծել Ա․ Հարությունյանին։

Նրա մոտ հայտնաբերվում է մարտական նռնակն ու ատրճանակը։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։

Ա․ Հարությունյանն այդ քայլով ցանկացել է գյուղապետին վախեցնել, որպեսզի նա հրաժարական տա։

Այս խորագրի վերջին նյութերը