Այդ անունը ջնջել չի լինի, պատասխանատվությունն էլ չի «ջրվելու»
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն, ասում են, հրաժարական է տվել: Առայժմ, միայն «ֆեյսբուքից»: Դե, աղմուկը արագ տարածվեց, և երբ հանդիպեցի երրորդ, թե չորրորդ գրառմանը, թե՝ Արսեն Թորոսյանը «ջնջվել է» «ֆեյսբուք» սոցիալական ցանցից, իսկ ավելի կոռեկտ ասած՝ ապաակտիվացրել է ֆեյսբուքյան իր օգտահաշիվը, ըստ որում, պաշտոնական էջը, մտածեցի, որ պետք է միանալ ծավալված «խրախճանքին»:
Հասկանալի է, որ հակասական հայտարարություններով՝ «դե վտանգավոր վիրուս չի», հետո՝ «վայ, դիմակ դրեք, որ փրկվեք» և այլն, հասարակությանը՝ մեծից փոքր դիմակապարտադրանքի, վարակի դեմ պայքարում բացահայտորեն ձախողվելու և շարունակաբար հանրությանն ահաբեկելու պատճառներով շատ ու շատ մարդիկ առանձնապես լավ չեն տրամադրված (մեղմ ասենք) Արսեն Թորոսյանի նկատմամբ: Բնական է նաև, որ առողջապահության նախարարի «ֆեյսբուքյան» ապաակտիվացումը վարկենապես ոչ միայն մեծ ուշադրության արժանացավ, այլև զանազան-զարմանազան ենթադրությունների առիթ տվեց:
Եղան մարդիկ, որ այդ վիրտուալ ապաակտիվացման ետևում կանխատեսեցին առողջապահության նախարարի պաշտոնից Արսեն Թորոսյանի մոտալուտ ապաակտիվացումը: Եղան նաև այլ ենթադրություններ: Օրինակ, այսպիսի, ենթադրություն, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավարակի դեմ պայքարի ձախողման ողջ պատասխանատվությունը մտադիր է բարդել Արսեն Թորոսյանի վրա և նրան պաշտոնանկ անել:
Այդ մեկն առանձնահատուկ ուշադրություն գրավեց: Այսինքն, մարդիկ, ի դեպ, ոչ առանց հիմքի, ենթադրում են, որ Նիկոլ Փաշինյանը կորոնավարակային ձախողման համար մեղավոր կամ «քավության նոխազ» կնշանակի Արսեն Թորոսյանին ու այդպիսով և պատասխանատվությունից կխուսափի, և իր սասանված վարկանիշի դիրքերը մի փոքր կբարելավի: Ի դեպ, միայնգամայն հավանական տարբերակ է:
Բայց դե, Արսեն Թորոսյանի անունը ջնջել չի լինի այլևս: Հայաստանում անցած 30 տարվա ընթացքում բազմաթիվ առողջապահության նախարարներ են եղել: Նրանցից մի քանիսին մարդիկ հիշում են, մյուսներին՝ ոչ: Բայց այ, Արսեն Թորոսյանին դեռ երկար ժամանակ ու շատ-շատերը չեն մոռանա: Նա, կարելի է ասել, մտել է պատմության մեջ, առնվազն՝ կորոնավարակի պատմության մեջ: Հարավային Կորեայից եկավ ու, իբր կատակով, ասաց՝ բոլորիդ վարակելու եմ, բայց ստացվեց որ դա ոչ թե կատակ էր, այլ այն եզակի դեպքերից, երբ Փաշինյանի կառավարության ներկայացուցիչը մի բան խոստացավ ու լիովին իրականացրեց «խոստումը»:
Սակայն Արսեն Թորոսյանն ընդամենը նախարար է: Մեկը այն բարձրաստիճան պաշտոնյաներից, որ կատարում է Նիկոլ Փաշինյանի կարգադրություններն ու որոշումները: Ուստի, որքան էլ վերջինս փորձի նախարարից «քավության նոխազ» ստանալ, ավելի ճիշտ՝ եթե փորձի էլ, ապա դրանից առանձնապես բան դուրս չի գա:
Հարցն այն է, որ կորոնավարակային այս շփոթի, ավելի քան 1100 հայրենակիցների մահվան, երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի համար առաջին հերթին պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը՝ որպես վարչապետ, իշխանության եկած «թավիշի» քաղաքական առաջնորդ, ապա նաև իր գլխավորած կառավարությունը՝ ամբողջ կազմով և նրա «Իմ քայլը» խմբակցությունն՝ էլի ամբողջ կազմով:
Այնպես որ, ինչքան էլ Արսեն Թորոսյանի անունը ջնջել չի լինի, թեկուզ «Ֆեյսբուքից», այնպես էլ Փաշինյանի ու իր կառավարության պատասխանատվությունը «ջրել» չի լինի, որքան էլ որ նրանք դրա մեծ ցանկությունն ունենան:
Իսկ առհասարակ, կորոնավարակի դեմ պայքարում ձախողվելու համար «բոլոր շները» բաց թողնել Արսեն Թորոսյանի վրա նույնպիսի սխալ է, ինչպիսին արտաքին-քաղաքական կոպիտ սայթաքումների համար ԱԳ նախարարին, ինչպես ասվում է՝ պատասխանատվության կանչեն: Նրանք, իհարկե, ունեն իրենց պատասխանատվության չափը և դերակատարումը՝ որպես ոլորտային ղեկավարներ: Բայց կայացված որոշումների ու դրանց հետևանքների գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է և իր գլախվորած «քայլաթիմը»:

Արմեն Հակոբյան