Լրահոս

24.08.2020 21:47


Ոստիկանները Արայի գյուղի տներից մեկում ապօրինի հրազեններ ու թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանները Արայի գյուղի տներից մեկում ապօրինի հրազեններ ու թմրամիջոցի նմանվող զանգվածներ են հայտնաբերել (տեսանյութ)

Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության ու Ապարանի բաժնի ծառայողները օգոստոսի 21-ին այցելեցին Արայի գյուղի տներից մեկը։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունից տեղեկություններ էին ստացել, որ 49-ամյա տանտերը ապօրինի զենք-զինամթերք ու թմրամիջոց է պահում։

Նա հրավիրվեց ոստիկանության Ապարանի բաժին, որտեղ բացատրական աշխատանքից հետո արդեն իր տանը ոստիկանության ծառայողներին ներկայացրեց գործարանային արտադրության ատրճանակներ, որոնցից մեկը՝ թմբուկավոր՝ լիցքավորված ոսկեգույն փամփուշտներով, 5,6 մմ տրամաչափի 100-ից ավելի փամփուշտ, ատրճանակի մասեր, մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 9 գրամից ավելի քաշով, կաթուցիչներ և այլն։ Հայտնաբերվածն առգրավվեց։

Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

Այս խորագրի վերջին նյութերը