Կարծիք

24.08.2020 11:49


Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում սեպտեմբերին ունենալու ենք գործազրկության մակարդակի աննախադեպ աճ

Նիկոլ Փաշինյանի ապաշնորհ կառավարման արդյունքում սեպտեմբերին ունենալու ենք գործազրկության մակարդակի աննախադեպ աճ

-Գազպրոմում աշխատող ՀԱԶԱՐԱՎՈՐ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ սեպտեմբերին կմնան առանց աշխատանքի («փա՜ռք» Նիկոլին),

-Սահմանամերձ ԲԿ-ներում աշխատող և մեր քաղաքացիների առողջության մասին հոգ տանող բժիշկները ևս մնում են առանց աշխատանքի, որովհետև վոզի տղան փակում է այդ ԲԿ-ները:

-Հարյուրավոր տաքսու և գազելի վարորդներ ևս կմնան անգործ, մի կողմից որովհետև տաքսու լիցենզիայի հետ կապված խնդիրներն են, մյուս կողմից` գազելները գիծ դուրս չեն գալու:

-Դե, իսկ զբոսաշրջության ոլորտում աշխատող հազարավոր քաղաքացիների մասին եկեք պարզապես լռեմ:

Մի խոսքով, ժողովուրդ ջան, սրանից հետո, երբ Դիլիջանի սրճարաններում ընտանիքի հետ, բերանը մինչև ականջները բացած վարչապետին հանդիպեք, խնդրում եմ հարցրեք` ինչի՞ կամ ու՞մ վրա ես խնդում, եթիմ:

Հասմիկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը