Կարծիք

24.08.2020 11:06


Ավելորդ անգամ ակնհայտ դարձավ, որ Նիկոլը շարունակում է մերժել մեր ժողովրդի և մեր պետության անցած փառապանծ 30 անկախ տարիների պատմությունը

Ավելորդ անգամ ակնհայտ դարձավ, որ Նիկոլը շարունակում է մերժել մեր ժողովրդի և մեր պետության անցած փառապանծ 30 անկախ տարիների պատմությունը

Հայաստանի անկախության Հռչակագրի 30-ամյակի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքը ընդդեմ Հայաստանի Հանրապետության անկախության բոլոր 30 տարիների խոսք էր, հերթական ուրացման խոսքը, անցած 30 տարիների ձեռքբերումների և հաղթանակների ուրացման խոսք։ Ավելորդ անգամ ակնհայտ դարձավ, որ Նիկոլը շարունակում է մերժել մեր ժողովրդի և մեր պետության անցած փառապանծ 30 անկախ տարիների պատմությունը, մեր բանակի 30 տարիների փառապանծ հաղթանակները, շարունակում է սերմանել, թե մեր պետության, մեր երկրի կյանքը և ճանապարհը սկսել է ինքը, իր զրոյական կետից, շարունակում է չընդունել, որ մինչ ինքը և իր իշխանազավթումը մեր երկրում կյանք եղել է, որ եղել են նաև հզոր հաղթանակներ, ձեռքբերումներ, հպարտություն և պատիվ․․․․Դարձյալ ժողովրդին բաժանեց սևերի և սպիտակներ, միայն «հպարտներին» ուղղելով իր խոսքը․․․Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ իր կյանքում միայն սուտ և օդում կախված կեղծ լուրեր տարածողը անգամ վարչապետի աթոռին շարունակում է մնալ այդպիսին՝ստի և կեղծիքի տիրաժավորող։

Եթե մեր բանակի միայն տավուշյան հաղթանակը ապացուցեց, որ ունենք կայացած բանակը /ըստ Նիկոլի/, ուրեմն, նա ուրացավ մեր բանակի բոլոր հաղթանակները մինչ 2020-ի հուլիսյան դեպքեր, ուրացավ բոլոր զոհերի հիշատակը, հերոսների սխրանքը և, առհասարակ, ամբողջ արցախյան հերոսամարտը․․․․Օր առաջ սա պետք է սրբագրվի, օր առաջ մեր ժողովուդրը պիտի վերականգնի իր հիշողությունը, որը Նիկոլենք փորձում են վերացնել․․․Եվ, օր առաջ պիտի ասենք՝ ոչ ուրացողին․․․

Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը