Հաստատվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր այսօրվա հերթական նիստում հաստատել է Հանձնաժողովի նախորդ տարվա գործունեության հաշվետվությունը:
Համաձայն հաշվետվության, Հանձնաժողովը 2008 թ. ուսումնասիրել է 29 ապրանքային շուկա, դիտանցում է իրականացրել 102 շուկայում, որտեղ գործում է գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում գրանցված 77 տնտեսվարող սուբյեկտ: Հանձնաժողովին հաջողվել է նաև բացահայտել գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնությունների կնքման մի շարք հնարավոր դեպքեր, որոնք կարող էին հանգեցնել տնտեսապես չհիմնավորված գնի բարձրացման, դրանց բարձր մակարդակի պահպանմանը կամ մրցակցության սահմանափակման: Ընդհանուր առմամբ, Հանձնաժողովն անդրադարձել է մոտ 20 ապրանքային շուկաներում իրացման գների կիրառման քաղաքականությանը:
Ապրանքային շուկաների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գերազանցապես տեղական արտադրության հաշվին գործող շուկաներից 5-ը բարձր կենտրոնացված է, մեկը ցածր, ևս մեկը' միջին կենտրոնացված: Գերազանցապես ներմուծման հաշվին գործող շուկաներից 8-ը բարձր կենտրոնացված է, 14-ը' ցածր, մեկը' միջին կենտրոնացված:
2008 թվականին Հանձնաժողովի կողմից ընդունված տուգանք սահմանող 14 որոշումների հիման վրա տնտեսավարող սուբյետներից գանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 327 915 380 դրամ, որից պետական բյուջե է գանձվել 105 682 379 դրամ (այդ թվում նաև Հանձնաժողովի նախորդ տարիների որոշումների հիման վրա), որից դատական կարգով' 103 982 379 դրամ: ՀՀ դատարաններ ներկայացված 20 հայցադիմումներով բռնագանձման ենթակա ընդհանուր գումարը կազմել է 326 365 380 դրամ, որոնցից 7-ը' 323 115 380 դրամ ընդհանուր գումարով գտնվում են ՀՀ դատարանների վարույթներում, 13-ը' 3 250 000 դրամ ընդհանուր գումարով, բավարարվել են: Ընդդեմ Հանձնաժողովի 2008 թվականին ներկայացվել է 17 հայցադիմում' 324 750 000 դրամ ընդհանուր գումարով:
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով