Լրահոս

24.08.2020 10:20


Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին Volkswagen Golf-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա 2 զոհ, 4 վիրավոր

Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին Volkswagen Golf-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել ձորը. կա 2 զոհ, 4 վիրավոր

Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում, Volkswagen Golf մակնիշի ավտոմեքենան, Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 142 կմ հատվածում, Քեթիի ոլորաններում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր, մի քանի պտույտ գլորվելով, գլխիվայր հայտնվել ձորում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ:

Փրկարարները մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենաներին են մոտեցրել մեծ դժվարությամբ, քանի որ ճանապարհը դժվարանցանելի է:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ՝ ՀՀ ՔՕ-ի 242 հոդվածի 3-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն առաջացրել է 2 և ավելի մարդու մահ) հատկանիշներով:

Ոստիկանությունը պարզում է վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը:

Այս խորագրի վերջին նյութերը