Կարծիք

23.08.2020 20:30


Պողոս ջան, թեթև տար, ու кангни ко васапети мешкин минсев верч (տեսանյութ)

Պողոս ջան, թեթև տար, ու кангни ко васапети мешкин минсев верч (տեսանյութ)

Բոլորս լավ հիշու՞մ ենք «ուռճացված» պետական ապարատի մասին 2018-ի դեկտեմբերի 13-ի Նիկոլի «ջղային» ելույթը կառավարությունում։ Եթե չէ, նայեք վիդեոն։ Էս «հեղափոխական» փոփոխություններ անողը դրանից հետո կրճատեց նախարարություններ, պետական հիմնարկներ։ Ենթադրվում էր, որ բյուջեն պետքա խնայվեր, արդյունավետությունն աճեր, կրճատվածների հաշվին բարձրանային աշխատավարձերը, նույն միջոցներով։

Իսկ հիմա թվերը, որ շատ խոսուն են։ 2017-ի պետբյուջեում, հանած պաշտպանությունը, ոստիկանությունը, դատական համակարգն ու սոցիալական բլոկը (կրթություն, առողջապահություն, մշակույթ, սոցիալական ապահովություն) պետբյուջեից աշխատավարձեր, պահպանման և այլ ծախսերի համար ծախսվել է 274.539 միլիոն դրամ։

Նույն նպատակներով 2019 թվականին Նիկոլն ու իր «հեղափոխական», «որակյալ ծառայություններ մատուցող» ու դրա համար եռապատիկ շատ վարձատրվող կառավարությունը ծախսել է 319.955 միլիոն դրամ, այսինքն մոտ 45 միլիարդ 416 միլիոն դրամով կամ 16.5%-ով ավել փող։

Պողոս ջան, թեթև տար, ու кангни ко васапети мешкин минсев верч:

Բագրատ Եսայանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը