Կարծիք

23.08.2020 20:19


Սուտլիկ վարչապետի հեքիաթը

Սուտլիկ վարչապետի հեքիաթը

Քանի օր է գլուխ եմ կոտրում` փորձում եմ հասկանալ, կորոնավիրուսի պայմաններում, երբ անգամ աշխատանք ունեցողներից շատերը հարկադիր պարապուրդի մեջ են, տնտեսությունը բոլոր պարամետրերով անկում է ապրել, մի խոսքով` երկիրը փոսի մեջ է, ո՞նց կարող էր աշխատատեղերի թիվը ավելանալ, այն էլ` 6000-ով։

Վերջապես հասկացա... Նիկոլի շրջապատից ինչ-որ մարդիկ աշխատատեղեր են ստեղծել` դիմակի, բանի բիզնես են դրել, նոր սրճարաններ, ժամանցի օբյեկտներ, առևտրի կետեր և այլն, ու գործի տեղավորել իրե՛նց շրջապատի մարդկանց` ազգականներին, ընկերներին, խնամի-ծանոթ բարեկամներին։

Նիկոլը գումարել է այդ աշխատատեղերը, ստացել ինչ-որ թիվ, վրան մի զրո ավելացրել ու ներկայացրել դա որպես «կորոնավիրուսային հեղափոխության բերքահավաք»։

Այդ ընթացքում աշխատող քաղաքացիների մի զգալի մասը տանը նստած է` դե յուրե աշխատում է, դե ֆակտո` ոչ, բայց նրանց աշխատատեղերը ոչ մեկը «անվավեր չի ճանաչել»` թղթի վրա գոյություն ունեն, գործնականում` «փոզմիշ» են եղել։

Ահա և ամբողջ պատմությունը..

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը