Երևանում BMW-ն տապալել է էլեկտրասյունը. մինչ ՃՈ ծառայողների ժամանումը փորձում էին քարշակով ավտոմեքենան հեռացնել դեպքի վայրից
Այսօր՝ օգոստոսի 22-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն տեղեկություններ են ստացվել, որ Մոնթե Մելքոնյան փողոցում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե էլեկտրասյանը, տապալել այն և մասամբ հայտնվել ճանապարհի մեջեղում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, BMW-ի վրայից հանել էին համարանիշները, սակայն ճանապարհային ոստիկանի հորդորով համարանիշները տեղադրեցին ավտոմեքենայի վրա:

Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: