3 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 176 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում
Հայաստանում օգոստոսի 23-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 176 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42 792-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2 քաղաքացի:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք:
Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 3 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1107-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 84 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 991, փաստացի բուժվողներինը՝ 5694: Մեկ օրում արվել է 1501 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 195 194 թեստ: