Լրահոս

22.08.2020 19:30


Արարատի մարզում հրկիզել են «Օազիս» սրճարանը

Արարատի մարզում հրկիզել են «Օազիս» սրճարանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 21-ին, Արարատի մարզում տեղի ունեցած գույքի դիտավորությամբ ոչնչացման փաստով։

Ժամը 07։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայություն 911 ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի «Ազատնոց» կոչվող սրճարանից ծուխ է դուրս գալիս, և կան կասկածներ, որ դա կրակից է առաջացել։

Ժամանել են ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ, ովքեր մարել են կրակը։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 00։30-ից մինչև 06։00-ն ընկած ժամանակահատվածում Հր․ Թովմասյան փողոցի 2-րդ հասցեում գործող «Օազիս» սրճարանի շենքի հետնամասի դուռը հրել-բացելու միջոցով մուտք են գործել ներս, սեղանների տակ լցրել նախօրոք բերված փայտեր ու հրկիզել։

Հրկիզման արդյունքում սրճարանի թվով 7 սենյակ, ներսում եղած ողջ գույքի հետ միասին վառվել են։

Փաստի առթիվ «Օազիս» սրճարանի տնօրեն 25-ամյա Վ․ Սահակյանից հաղորդում է ընդունվել։

Այս խորագրի վերջին նյութերը