Շտապօգնության մեքենան բախվել է կովին. բժիշկը, բժշկուհին ու նորածինը տեղափոխվել են հիվանդանոց
Օգոստոսի 21-ին, Արարատի մարզում, ժամը 19:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 38-րդ կմ հատվածում «Մուրացան» ծննդատան շտապօգնության Honda մակնիշի ավտոմեքենան դեպի Երևան ընթանալիս՝ բախվել է կովին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, շտապօգնության բժիշկը, բժշկուհին և նորածին երեխան մեկ այլ շտապօգնության մեքենայով տեղափոխվել են հիվանդանոց, իսկ կովը տեղում սատկել է:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վարորդի, վիրավորների և կովի տիրոջ ինքնությունը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է առանց արտաքին լուսավորության, երկաթե արգելապատնեշների վրա բացակայում են լուսաին փարոսիկները, իսկ կովի տերն էլ զրույցում ասում էր. «Ամեն օր իմ «Զազո» կովին տանում եմ նշված հատվածով, քանի որ թույլատրելի է, երկու կողմերում էլ տեղադրված է հատուկ նշան, որ այդ վայրով հնարավոր է տեղափոխել խոշոր եղջերավոր անասուն:
Եթե արտաքին լուսավորությունն ու լուսային փարոսիկիները լինեին, ապա դեպքը տեղի չեր ունենա: Ես էլ եմ վարորդ, ես էլ եմ հասկանում, որ Honda-ի վարորդը այդքան էլ մեղք չունի:
Իմ «Զազո» կովի մահվան մեջ ես մեղադրում եմ պատկան մարմիններին, ովքեր միջոցներ չեն ձեռնարկում նշված հատվածն ապահովեն արտաքին լուսավորությամբ ու լուսային փարոսիկներով»: