Ազգային ժողովի հարևանությամբ բախվել են Opel-ն ու Honda-ն․ Honda-ն էլ բախվել է ծառին․ կա վիրավոր
Այսօր, օգոստոսի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։50-ի սահմաններում Բաղրամյան պողոտա, Դեմիրճյան և Սիլվա Կապուտիկյան փողոցների խաչմերուկում բախվել են Honda և Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ Honda-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին։
Օպերատիվորն ժամանել են նաև ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի 1 մարտական հաշվարկ։
Մինչև փրկարարների ժամանումը, վարորդներին և վիրավորներին առաջինն օգնության են հասել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության հրաձիգը։
Օպերատիվ են գործել նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ու վարորդներ ասում էին, որ վթարի պատճառը նշված խաչմերուկում լուսակիրների ոչ ճիշտ կարգավորումն է, ինչի պատճառով էլ հաճախակի ավտովթարներ են տեղի ունենում։