Լրահոս

22.08.2020 10:55


Շիրակի մարզում 29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել, հայտնելով, որ մեղավորը Ոստիկանության Մուշի բաժնի պետերն են

Շիրակի մարզում 29-ամյա տղամարդը փորձել է ինքնասպան լինել, հայտնելով, որ մեղավորը Ոստիկանության Մուշի բաժնի պետերն են
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 20-ին, Շիրակի մարզում, ժամը 22։00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ 29-ամյա Արթուր Ն․-ն բարձրացել է Պարույր Սևակի փողոցի իրենց շենքի տանիք և հայտնել, որ 30 րոպեից իրեն ցած է նետելու։

Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Գրումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը։
Ժամանել է նաև Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը։

Փրկարարների և ոստիկանների բացատրական աշխատանքների շնորհիվ Արթուր Ն․-ն հրաժարվել է իր մտադրությունից, որից հետո ոստիկանների ուղեկցությամբ՝ տեղափոխվել է Ոստիկանության Մուշի բաժին։

Արթուր Ն․-ն հայտնել է, որ ցանկացել է ինքնասպան լինել, և դրա մեղավորը Ոստիկանության Մուշի բաժնի պետերն են։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։

Այս խորագրի վերջին նյութերը