Լրահոս

10.04.2009 13:20


Մոլդովայի ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Քիշնևում անկարգություններ կազմակերպելու մեջ

Մոլդովայի ընդդիմությունը մեղադրում է իշխանություններին Քիշնևում անկարգություններ կազմակերպելու մեջ

Մոլդովայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության  փոխքարտուղար Ալեքսանդր Տենասեն երկրի իշխանություններին մեղադրել է զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ։ «1933 թ.-ին Հիտլերը հրկիզեց Ռեյխստագը, որպեսզի հետո իրականացնի  քաղաքական հետապնդումներ՝ իր ընդդիմախոսների նկատմամբ։ Մոլդովայի իշխանությունները օգտվել են Հիտլերի փորձից»,-ասել է  Տենասեն։ Նրա խոսքերով, ապրիլի 7-ի ակցիան կազմակերպված էր երկրի կոմունիստ իշխանությունների կողմից։ «Եթե հարց տաք, թե ու՞մ էին ձեռնտու այս անկարգությունները, ապա պարզ կերևա, որ ո՛չ ընդդիմությանը, ո՛չ Ռումինիային, ո՛չ էլ հասարակությանը։ Դրանից միայն կարող էր շահել գործող ռեժիմը, որպեսզի արդարացնի ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող ռեպրեսիաները»,-ընդգծել է քաղաքական գործիչը։ Լիբերալ-դեմոկրատները հանրությանն են ներկայացրել ֆոտո և վիդեո տեսանյութեր, որոնցում երևում է կազմակերպված մարդկանց մի խումբ, որը հրահրում էր ամբոխին, հարձակվում էր ոստիկանների վրա, ջարդում էր ապակիները,  հրդեհում էր շենքերը։

 

Այս խորագրի վերջին նյութերը