Կարծիք

22.08.2020 09:35


Ես` որպես աշակերտի ծնող, պահանջում եմ հեռավար ուսուցում

Ես` որպես աշակերտի ծնող, պահանջում եմ հեռավար ուսուցում

Ես` որպես աշակերտի ծնող, պահանջում եմ հեռավար ուսուցում:
Ես չունեմ երեխա` դիմակով խեղդելու, ես չունեմ երեխա դասամիջոցին կալանավորված պահելու, ես չունեմ երեխա, որին պետք է սոցիալական հեռավորության վրա պահեմ իր ընկերներից, առանց բուֆետի, առանց մարդկային ապրելակերպի, և դա այն դեպքում, երբ որոշ չինովնիկներ խմբակային խրախճանքներ են կազմակերպում բնության գրկում` ուտում-խմում, շփվում առանց դիմակի:

Դիմակը դպրոցում դառնալու է կոնֆլիկտի բուն, դասընթացները տապալվելու են, ուստի չարիքի փոքրագույնը հեռավար դասապրոցեսն է:
Սա զուտ իմ կարծիքն է` որպես 9-ամյա երեխայի մայր:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը