Թեկուզ պոլի փեդ լինի, միայն թե` պայմանական սորոսների «գծի մեջ» լինի
Դժվար է ասել` ինչով կավարտվի բելառուսական «սողացող իշխանափոխությունը». Լուկաշենկոյին կհաջողվի՞ սանձել Հայաստանում, ավելի վաղ` Վրաստանում, Ուկրաինայում, Մերձավոր Արևելքի մի շարք երկրներում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների փորձը երկրորդելու ելած «խելագարված զանգվածներին» ու առանց զանգվածային խժդժությունների տուն ուղարկել։
Բայց մի բան հաստատ է` երկիրն անորոշության, անկանխատեսելի զարգացումների, քաոսի և անիշխանության հորձանուտի մեջ ներքաշելու և դրսից կառավարվող իշխանություն ձևավորելու (կամ, որպես «շախմատային պարտիայի» առաջին քայլ` նախկինում իրականացվող շատ թե քիչ կանխատեսելի արտաքին և ներքին քաղաքականություն իրականացնող իշխանություններից ազատվելու) «թափանիվը» գործի է դրվել։
Եվ եթե նույնիսկ բելառուսական «հեղափոխության» նախագիծն այս հանգրվանում լրումին չհասնի` տապալվի կամ մնա կես ճանապարհին, ինչպես 2008-ին` Հայաստանում, մեկ է, իշխանությունն՝ ի դեմս նախագահի պաշտոնում 26 տարվա ստաժը քիչ համարելով, էլի մեկ կամ մի քանի ժամկետով իշխանությունը երկարաձգելու հայտ ներկայացրած «բատկայի», էապես թուլացած է դուրս գալու հեղափոխական «բոլոլաներից». նրա հեռացումն ընդամենը ժամանակի հարց է։
Հայաստանի փորձը ցույց է տալիս, որ գունավոր հեղափոխությունների արտաքին մոդերատորները համառ են և շա՜տ հետևողական փորձաճագարի կարգավիճակում հայտնված երկրներում իրենց իշխանափոխական «պրոեկտներն» առաջ տանելու նկրտումներում։ Անգամ եթե «առաջին մոտեցմամբ» չեն հաջողում, չեն նահանջում նախանշված առաջադրանքից` զենքերը ոչ մի դեպքում վայր չեն դնում, չեն հանձնվում։ Խլուրդի պես շարունակում են փորել, մրջյունի համառությամբ աշխատում են, հյուսում իրենց սարդոստայնը` այնքան ժամանակ, քանի դեռ չեն հասել նպատակակետին։
Եվ, ընդորում, բացարձակապես թքած ունեն` որպես փորձադաշտ ընտրված երկրի հետ վերջնարդյունքում ինչ կլինի. իշխանությունը կհայտնվի շատ թե քիչ «համարժեք», կառավարման որոշակի, գիտելիքների նվազագույն անհրաժեշտ պաշար, ուղեղ ունեցող սերված մարդկանց ձեռքո՞ւմ, ինչպես հարևան Վրաստանում, թե՞ Նիկոլի նման պատահական մեկի, որ կառավարման ա-ն բ-ից չի տարբերում, իշխանության «դերում» նույնքան կամ ավելի անպատասխանատու է, պոպուլիստ ու արկածախնդիր, որքան սուտ ընդդիմության ամպլուայում։
Մինչև հիմա էլ, իհարկե, կասկած չկար, որ հետիշխանափոխական զարգացումները պայմանական սորոսներին հետաքրքրում են լոկ այնքանով, որքանով կարող են կամ հակառակը` չեն կարող օգտագործվել Ռուսաստանի դեմ` սեփական աշխարհաքաղաքական նպատակները սպասարկելու համար։
Բայց Բելառուսի փորձը եկավ` ավելի քան համոզիչ կերպով ցույց տալու, որ հեղափոխական տեխնոլոգիաների «վարպետների» պետքը չէ`ով կփոխարինի «իշխանափոխված» պետության` իրենց կողմից «նոն գրաթա» ճանաչված ղեկավարներին։
Տեխնոլոգիանե՛րն որոշում են ամեն ինչ. մեր նման երկրներում դժգոհության պակաս չի զգացվում` մարդիկ օբյեկտիվ, երբեմն էլ` սուբյեկտիվ պատճառներով բավարարված չեն գոյություն ունեցող վիճակով, և բավական է` փողոցային զորաշարժերի սցենարը սկսի աշխատել` հրապարակներում հավաքվի կրիտիկական անհրաժեշտ զանգված, «պողոսացված», մանիպուլացված, լվացված ուղեղներով մասսա, և գործի «լավագույն» կեսն արված է. մնացածը, ինչպես ասում են, տեխնիկայի խնդիր է։
«Կոնդիցիայի» մեջ գտնվող զանգվածին ով ասես` կարող է «ղեկավարել», ով ասես` կարող է դառնալ «ընդդիմության առաջնորդ», փրկիչ. միշտ կգտնվեն «հիպնոսացված» վիճակում հայտնված մարդիկ, որոնք կգնան նրա հետևից` թեկուզ գրողի ծոցը։
Եթե դա հաջողվել է քաղաքական զրո կենսագրություն ունեցող` բառի բուն իմաստով անհայտությունից հանկարծակի հառնած բելառուսական «Ժաննա Դարկին»` Սվետլանա Տիխանովսկայան, ում ասես` կհաջողվի...

Լիլիթ Պողոսյան