Ես խալաթը հագիս ճանապարհ եմ փակել, «դուխով» վարչապետ եմ ուզել, որ այսօր այս խնդրի առաջ կանգնե՞նք. Մարալիկի ծննդատան աշխատակից
Պարո'ն Փաշինյան, հարցին լուծում տվեք, Մարալիկի ծննդատունը 17 գյուղի է սպասարկում, ինչի՞ պիտի այսօր այն փակվի, ծնունդ չընդունի, իսկ անձնակազմը բողոքի ակցիա անի: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատան աշխատակիցներից Արեգնազան Բալոյանը:
Նշենք, որ «Մարալիկի առողջության կենտրոնի» ծննդատունն արդեն յոթ ամիս է` չի ֆինանսավորվել, և աշխատակիցները չեն վարձատրվել:
«Ես խալաթը հագիս ճանապարհ եմ փակել, «դուխով» վարչապետ եմ ուզել, որ այսօր այս խնդրի առաջ կանգնե՞նք, սա՞ էր մեր ուզած Հայաստանը, որ այսօր մեր երեխաները սոված մնա՞ն»,-ասաց նա:
Աշխատակիցը խնդրեց, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հարցին առաջնահերթություն տա և այցելի Մարալիկ: «Բարեհաճեք գալ Մարալիկ ու հասկանալ, թե ինչի համար է ժողովուրդը մեկ տարի ակցիա անում»: Նրա խոսքով՝ երբեք Կառավարության կողմից ուշադրության չեն արժանացել:
Ծննդատան բուժաշխատողը նշեց, որ հիմա ամեն կերպ համապատասխանում են Առողջապահության նախարարության սահմանած պահանջներին, բարերարների օգնությամբ ստացել են բոլոր սարքավորումները, սակայն նախարարությունը դրան ևս կարևորություն չի տալիս:
«Ես միայնակ կին եմ, ո՛չ աշխատանք ունեմ, ո'չ թոշակառու եմ, ինչո՞վ պետք է ապրեմ, ու ասում եք՝ «դուխով Հայաստան», սա՞ է մեր «դուխով Հայաստանը», ես նկատողություն եմ ստացել, որ խալաթով դուրս եմ եկել ու ճանապարհ փակել, բայց ես ուզել եմ, որ Մարալիկը բարգավաճի»,-ասաց Արեգնազան Բալոյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը ձմռանը որոշում էր կայացրել ՀՀ մարզային մի շարք բուժհաստատությունների ֆինանսավորումը դադարեցնելու մասին, որի հետևանքով մարզային մի շարք ծննդատներ փակվում են։
Ըստ այդ որոշման՝ ծննդատներում ծնունդների թիվը պետք է հասնի 150-ի, և 150-ից պակաս լինելու դեպքում ծննդատները պետք է լուծարվեն։ Մարալիկի ծննդատան աշխատակիցները պայքարեցին ծննդատան փակվելու դեմ, որի արդյունքում ծննդատունը չփակվեց, սակայն այլևս չի ֆինանսավորվում: