Տնտեսական

21.08.2020 17:27


Սևան-Երևան մայրուղին բացեցին․ ձկնորսները կդիմեն նախարարություն (տեսանյութ)

Սևան-Երևան մայրուղին բացեցին․ ձկնորսները կդիմեն նախարարություն (տեսանյութ)

Երևան-Սևան մայրուղին իրենց ավտոմեքենաներով փակած ձկնորսները դժգոհում են, որ իրենց արգելել են ձուկ որսալ:

Ականատեսները հայտնում են, որ Երևան-Սևան մայրուղու երթևեկությունը երկկողմանի կաթվածահար է եղել:

Ձկնորսները Սևան-Երևան մայրուղին բացեցին: Նրանք պայմանավորվածություն են ձեռք բերել մարզպետի հետ.

«Մենք պայմանավորվածություն ձեռք բերեցինք, որ առանց ավելորդ բորբոքվածության, հանգիստ մթնոլորտում շաբաթ-կիրակի օրերին իրենք բոլոր այն խնդիրները, որոնք տեսնում են, կձևակերպեն թղթի վրա և կփոխանցեն Շրջակա միջավայրի նախարությանը և պատասխանատուները կփորձեն պատասխանել։ Հարցեր կան, որոնց պատասխաններն այս պահին էլ կան, հարցեր կան, որոնք օրենսդրական կարգավորման կարիք ունեն, հարցեր էլ կան, որոնք միգուցե որոշակի ժամանակ պահանջեն։ Մեր բնակիչների բոլոր հարցերին, կարծում եմ նախարարությունը սպառիչ պատասխան կտա»,-ընդգծեց մարզպետ Սանոսյանը։

Նշենք, որ Սիգ ձկնատեսակի որս վերջին անգամ Սևանում թույլատրվել է 2004թ.-ին։ 2020թ․-ի հունիսի 18-ի Կառավարության որոշմամբ թույլատրվել է Սևանա լճում սիգ ձկան փորձարարական որս անել, բայց միայն այն դեպքում, երբ ձուկը 500 գրամից ոչ պակաս է կշռում։ 1 կգ-ի համար բնօգտագործման վճար է սահմանվել 65 դրամը։

Գնել Սանոսյանը հավելեց, որ մի քանի անգամ մարզպետարանում ձկնորսների հետ քննարկում եղել է նոր որոշման վերաբերյալ։

Ըստ ձկնորսների՝ այսօր նրանք տուգանվել էին, նրանց ձկնորսական ցանցերն էին առգրավվել, այդ պատճառով էլ փակել էին մայրուղին։

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը