Կոտայքի մարզում բախվել են Opel-ն ու ավազով բարձված КАМАЗ-ը․ կան վիրավորներ
Այսօր, օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում բախվել են Արամուս գյուղի բնակիչ 21-ամյա Կարեն Վ․-ի վարած КАМАЗ մակնիշի և Հրազդան քաղաքի բնակիչ 59-ամյա Հարութ Ղ․-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ Opel-ի վարորդ Հարութ Ղ․-ն, նրա ուղևորներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ՝ 64-ամյա Անահիտ Ղ․-ն, 59-ամյա Օֆելյա Հ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Լուսինե Հ․-ն՝ Թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Նշված հատվածում հաճախակի են ավտովթարներ լինում, և հիմնական մեղավորը ավազով բարձված բեռնատարներն են լինում, քանի որ վարորդները, ավազահանքից դուրս գալով, չթույլատրելի հատվածով փորձում են անցնել հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ են ստեղծում մյուս տրանսպորտային միջոցների վարորդների համար, ինչն էլ դառնում է վթարի պատճառ։