Արմավիրի մարզում հայրը «ԳԱԶ-3129»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր որդուն․ վերջինս տեղում մահացել է
Այսօր, օգոստոսի 21-ին, Արմավիրի մարզում, ժամը 09։15-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնի շտապօգնության կայանից Ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Հացիկ գյուղի տներից մեկը, որտեղ՝ բակում հայտնաբերել են տղամարդու դի։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանններն ու քննիչները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ 38-ամյա Անդրանիկ Յ․-ն էր։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ժամը 09։00-ի սահմաններում նույն տան բնակիչ 58-ամյա Արթուր Յ․-ն իր վարած «ԳԱԶ-3129» մակնիշի ավտոմեքենայով իրենց տան բակում վրաերթի է ենթարկել Անդրանիկ Յ․-ին, ով տեղում մահացել է։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ և նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։
Քննիչի հանձարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոտիկանության Արմավիրի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Մահացածը վարորդի տղան էր։