Լրահոս

21.08.2020 14:08


Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից ընկած 16-ամյա տղայի վիճակը կայուն է

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից ընկած 16-ամյա տղայի վիճակը կայուն է

Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում ժայռից գլորված 16 տարեկան պատանու վիճակն այժմ կայուն է։

«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասաց «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը։

«Տղայի վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է, և նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Նրան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ։ Տղան դեռևս անհրաժեշտ բուժօգնության կարիք ունի, չեմ կարող ասել, թե երբ դուրս կգրվի»,-նշեց Դերձյանը։

Օգոստոսի 16-ին Սոլակ գյուղի Մայրավանք վանական համալիրի մոտակայքում 16 տարեկան պատանին ժայռից մոտ 20 մ գլորվելով ընկել էր ցած։

ԱԻՆ-ը դուրս էր բերել տղային տեղանքից, որից հետո նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Տղան ստացել էր համակցված վնասվածքներ, գանգաթաղի ոսկորների ներհրված բեկորային կոտրվածք՝ ձախից, թոքերի սալջարդ, հինգ ողերի կոմպրեսիոն կոտրվածք: Նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, բժիշկները վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը