Գեղարքունիքի մարզում 22-ամյա վարորդը Niva-ով 20 մետր բարձրությունից ընկել է ձորակը, բախվել ծառին և գլխիվայր շրջվել․ վիրավորներին ավտմեքենայից դուրս են բերել փրկարարները
Այսօր, օգոստոսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 01։00-ի սահմաններում Չարենցավան քաղաքի բնակիչ 22-ամյա Մարտին Աթոյանը իր վարած VAZ 2121 մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 29 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, 20 մետր բարձրությունից ընկել ձորակը, բախվել ծառին և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով՝ վարորդ Մ․ Աթոյանն ու նրա ուղևորներ՝ Չարենցավան քաղաքի բնակիչներ 22-ամյա Հ․ Մարգարյանն ու 23-ամյա Ն․ Մուսինյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ճամբարակ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները՝ քաղաքացիների օգնությամբ, և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենաներին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Հետաքննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Ճամբարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։