Լրահոս

21.08.2020 11:31


Երևանում բախվել են Toyota-ն ու Alfa Romeo-ն, վերջինն էլ հայտնվել է մայթին

Երևանում բախվել են Toyota-ն ու Alfa Romeo-ն, վերջինն էլ հայտնվել է մայթին

Այսօր՝ օգոստոսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:40-ի սահմաններում Հալաբյան-Էստոնական փողոցների խաչմերուկում բախվել են Toyota և Alfa Romeo մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը, իսկ Alfa Romeo-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել մայթին:

Այս խորագրի վերջին նյութերը