Լրահոս

21.08.2020 10:59


8 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

8 մահ` մեկ օրում․ կորոնավիրուսով վարակվելու 158 նոր դեպք է արձանագրվել Հայաստանում

Հայաստանում օգոստոսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 158 նոր դեպք: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 6 քաղաքացի:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք:

Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1095-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 217 է, ընդհանուր առողջացածներինը՝ 35 693, փաստացի բուժվողներինը՝ 5689: Մեկ օրում արվել է 1639 թեստ, ընդհանուր առմամբ արվել է 192 199 թեստ:

Այս խորագրի վերջին նյութերը