Կարծիք

21.08.2020 10:01


2050թ․ 5-միլիոնանոց Հայաստանին ընդառաջ

2050թ․ 5-միլիոնանոց Հայաստանին ընդառաջ

Մեր հայրենակիցները կառավարության շենքի դիմաց բողոքում են այն բանի համար, որ չեն կարողանում գնալ Ռուսաստան։ Կորոնավիրուսի և փակ սահմանների պատճառով։

Ասում են մենք հեղափոխության ժամանակ Նիկոլ Փաշինյանին աջակցեցինք, իսկ հիմա նա մեզ չի օգնում, որ ․․․ լքենք Հայաստանը։ Ուզում են ասել, որ իրենք օգնել են Փաշինյանին, որ լավ գործի տեղավորվի, բայց վերջինս իրենց չի օգնում, որ իրենք էլ իրենց գործին հասնեն Ռուսաստանում։

Եթե չեմ սխալվում, հեղափոխությունն արվել է այն բանի համար, որ հայերը Հայաստանից չմեկնեն և դեռ մի բան էլ Հայաստան վերադառնան, որպեսզի 2050 թվականին դառնանք 5 միլիոն։ Հիմա պարզվում է, որ ոմանք հեղափոխությանն աջակցել են, բայց չեն պատրաստվել վայելել դրա քաղցր պտուղները։

Հետաքրքիր է, «էն գլխից» գիտեի՞ն, որ հեղափոխությունից հետո Հայաստանում չեն ապրելու, թե՞ հընթացս հիասթափվեցին ու հիմա պայքարում են Հայաստանից գնալու համար։

Ի դեպ, Հայաստանից մեկնել ցանկացողներին չեմ մեղադրում։ Շատերը ՌԴ քաղաքացի են և ուզում են իրենց տուն վերադառնալ։ Ուշագրավն այս պատմության մեջ «Մենք քեզ օգնեցինք, դու վարչապետ դարձար, բա ինչո՞ւ հիմա մեզ չես օգնում» հարցադրումն է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը