«Գլորիա» կարի ֆաբրիկայում հրաժարվել են վարչապետի հիշատակած «Պազերից»
Երեկ թեստ էին արել և 4 հոգու մոտ դրական էր հաստատվել։ Ընդ որում՝ նրանք բացահայտ սիպտոմներ չունեին, իրենք էլ զարմացան, որ տուն ուղարկեցինք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր տնօրեն Բագրատ Դարբինյանը։
«Մարդիկ բացարձակ ո՛չ տաքություն ունեին, ո՛չ վատ էին զգում։ Մենք ջերմությունն ամեն օր չափում ենք, եթե տաքություն լիներ, դա քննարկման ենթակա չէր, վիրուս է, վիրուս չէ, ուղարկում ենք տուն։ Եթե տաքություն չունեն, բայց թույլ զգացողություն ունեն, էլի ենք տուն ուղարկում, ասում էինք՝ ավելի լավ է գնա թեստ հանձնի։ Հիմա էդ մարդիկ ո՛չ թույլ էին, ո՛չ էլ ջերմություն ունեին, բայց դե դրական էր եղել»,-ասաց Բագրատ Դարբինյանը՝ հավելելով, որ մոտ 70-80 թեստ էին արել, որից 4-ն էր միայն դրական։
Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 20-ին, Կառավարության նիստին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ Վանաձոր քաղաքը շարունակում է դեպքերով ավելի բարձր լինել, քան մյուս մարզերը և քաղաքները։
«Այնպես է ստացվել, որ տարբեր տեսակի հաստատություններից վերցրած գրեթե բոլոր տեղերում ունենք զրոյական դրական արդյունք, բացառությամբ տեքստիլի երկու խոշոր ֆաբրիկաներից։ Նրանցից մեկում օրինակ 200 նմուշից 50-ը դրական է եղել, ասիմպտոմ։ Դա նշանակում է, որ այդ ֆաբրիկայում պարզապես կանոնները չեն պահպանվում ընդհանրապես»,-ասել էր նախարարը։
«Մաքսիմալ աշխատում ենք պահպանել կանոնները, մեր շահերից է բխում, որ չվարակվենք, չհիվանդանանք, չբացակայենք, բայց դե մարդը մեր մոտ չվարակվի, դրսում վարակվի, կամ էլ եթե մենք ստիպենք դիմակը դնել, ախտահանվել, դուրս գա իր հարևանի հետ շփվի ես ինչ կարո՞ղ եմ անել, դա է խնդիրը։ Համենայնդեպս, մենք շատ խիստ ենք պահպանում կանոնները, հորդորում ենք իրենց, մի կողմից մի քիչ մարդկանց կարգապահությունն է թույլ, մյուս կողմից էլ դրսում էլ իրենք կարող են վարակվել, ես որ մեկին վերահսկեմ։ Բայց ընդհանուր առմամբ այս պահին վիճակը շատ հանգիստ է, եղել է ժամանակահատված, որ շատ մարդիկ են հիվանդ եղել և ինքներս ենք փակվել, առանց որևէ ցուցումի։ Օրինակ՝ հուլիսի 10-ից մինչև օգոստոսի 1-ը դադարեցրեցինք աշխատանքները»,-հավելեց պարոն Դարբինյանը։
Հարցին, թե վերջին շրջանում թվերը նվազման միտում ունե՞ն, թե ոչ, Բագրատ Դարբինյանն ասաց, որ ակնհայտ նվազում է։
«Եթե մեկ, մեկուկես ամիս առաջ 200-ից 300 մեկուսացված ունեինք, հիմա շատ քիչ են»,-ընդգծեց նա։
«Գլորիա» կարի ֆաբրիկայի հիմնադիր տնօրենը հավելեց, որ այս ամիսների ընթացքում այն վարակակիրները, որոնք հոսպիտալացվել են, այսինքն բարդացումներ են ունեցել, շուրջ 100-ն են եղել, իսկ ընդհանուր առմամբ դրական դեպքերը, նրա բնորոշմամբ՝ պիկ օրերին, 150-ից 200-ն են եղել։
Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեց «Պազ» ավտոբուսը, որի մեջ, ըստ նրա՝ աշխատանքի գնալ-գալուց սահմանվածից կրկնակի ու եռակի ավելի մարդիկ էին նստում: Դեռևս հունիսի 2-ին, վարչապետը մի լուսանկար էր հրապարակել, ու կից գրել․ Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր եւ ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։
Արձագանքելով վարչապետի այս խոսքին, Բագրատ Դարբինյանն էլ իր հերթին հիշեց այն ժամանակվա իր «բորբոքվածությունը», չնայած ընդունում է՝ աշխատողների թերությունն էլ կար, ապա հավելեց, որ հրաժարվել են այդ ավտոբուսներից։
«Պարետատան ցուցումով միայն նստատեղերի չափով ուղևոր պետք է փոխադրել, դե եթե միայն նստատեղերով ավտոբուսներ բերեմ, ուրեմն հարյուրավոր ավտոբուսներ են պետք։ 24 նստատեղ կա, բնական է, որ մեծ ավտոբուսներ են պետք, որոնք չկան ու այդքան հնարավորություն էլ չունենք։ Հայտարարել եմ, որ ժողովուրդ ջան, աշխատատեղ եմ ստեղծել, հնարավորություն կա աշխատել, ով ուզում է թող գա»,-ասաց պարոն Դարբինյանը, ապա հավելեց, որ նույնիսկ եթե մեծ ավտոբուսներ էլ ապահովեին, մեկ է՝ «բնակչությունը կարգապահությունից մի քիչ թույլ է, որ մեկին ասես, չի ստացվում»։
Նշենք, որ Վանաձորի մյուս խոշոր տեքստիլի ֆաբրիկան «Սարտոնն» է, որի հետ կապվել չհաջողվեց։

Աղբյուրը՝ news.am