Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները կոչ են անում իրենց անունից հանդես չգալ (տեսանյութ)
Ամուլսարի հարակից համայնքների բնակիչները հայտարարություն են տարածել, որում մասնավորապես ասված է․
«Գիտե՞ք՝ ինչու է Ամուլսարի դեմ հանդես եկող ակտիվիստների խմբակը նույնիսկ Ջերմուկից Ամուլսար շարժվում ավտոշարասյունով։ Որովհետև մի քանի տասնյակ մեքենայի շարասյունը՝ մեկական վարորդով, շատ ավելի տպավորիչ է, քան հավաքված մի քանի տասնյակ մարդը։
Այսօր հերթական անգամ մի քանի տասնյակ մարդ՝ մոտ 40 մեքենայով (տես՝ ստորև տեսանյութը) Ջերմուկից շարժվեց Երևան: Իսկ ինչո՞ւ ավտոերթով։ Դատեք ինքներդ կից համեմատական նկարով՝ մեքենաներ և նույնքան մարդիկ։ Հենց այս պատճառով էին այս մարդիկ նաև այս ամիս իրենց ակցիաներն սկսում ավտոշարասյունով Ջերմուկից Ամուլսար, որպեսզի մի քանի տասնյակ մեքենան ու նույնքան մարդիկ ներկայանային որպես ողջ «համայնք»։ Իսկ տեղում` Ամուլսարի մատույցներում, նրանց Երևանից էին միանում տարբեր քաղաքական ու ակտիվիստական շրջանակներ։ Նույնն այս մարդիկ անում են այսօր։
Այն քաղաքական ու հասարակական ուժերին, ովքեր Երևանում միանում են այս միջոցառմանը, Ամուլսարի շրջակա համայքների անունից կոչ ենք անում` դադարեցրե՛ք հանդես գալ մեր անունից, դադարեցրե՛ք մեր և մեր ընտանիքների ճակատագրերի հաշվին դիվիդենտներ քաղելու փորձերը: Մի քանի տասնյակ մարդիկ համայնքը չեն, իսկ երևանյան ակտիվիստները չեն կարող մեզանից առավել մտահոգվել մեր և մեր ընտանիքների ճակատագրով և առողջությամբ:
Կառավարությունից պահանջում ենք վերջ տալ օրենքը և մեր՝ հազարավոր քաղաքացիներիս ճակատագիրը ակտիվիստական աղմուկին պատանդ պահելու քաղաքականությանը։ Մենք Ամուլսարի հարակից համայնքների բնակիչների իրական նախաձեռնության անունից վերահաստատում ենք երկու ամիս առաջ 1200 ստորագրություններով ամրագրված մեր դիմում-պահանջը՝ ուղղված ՀՀ Վարչապետին՝ օրենքի շրջանակներում օր առաջ լուծում տալ Ամուլսարի ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակին։ Մենք ուզում ենք ապրել օրենքի երկրում և դրա ուղղակի պատասխանատուն ՀՀ կառավարությունն է»։