Լրահոս

20.08.2020 18:11


Մեկնարկում է «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագիրը (տեսանյութ)

Մեկնարկում է «Օգնիր եղբորդ-Լիբանան» ծրագիրը (տեսանյութ)

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են «Օգնիր եղբորդ-Լիբանան» աջակցության ծրագիրը։

Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո իրավիճակը Լիբանանում շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։ Համասփյուռքյան կյանքում անուրանալի դերակատարություն ունեցած, մայր հայրենիքի հոգսերը մշտապես կիսած Լիբանանի հայ համայնքն այսօր դժվարին ժամանակներ է ապրում: Սփյուռքի ամենակենսունակ համայնքը, Լիբանանի մեր քույրերն ու եղբայրներն այսօր ավելի քան երբևէ մեզնից յուրաքանչյուրի օգնության կարիքն ունեն։

Ստեղծված իրավիճակում համազգային համախմբումն անհրաժեշտ է։ Յուրաքանչյուրիս պարտքն է սատարել Լիբանանում ապրող մեր հայրենակիցներին՝ դիմագրավելու Լիբանանը պատուհասած ճգնաժամը։

ՀՅԴ Հայաստանի Գերագուն մարմինը և «Երկիր» հիմնադրամը նախաձեռնում են դրամահավաք, որի արդյունքում 1000 ընտանիքի համար նախատեսված մեկ ինքնաթիռ սննդամթերքը կտեղափոխվի Լիբանան։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են ներդրում ունենալ ծրագրում, խնդրում ենք փոխանցումներ կատարել Ամերիաբանկ ՓԲԸ-ում բացված հետևյալ նպատակային հաշվեհամարներին՝ իբրև փոխանցման նպատակ պարտադիր նշելով «Նվիրատվություն «ՕԳՆԻՐ ԵՂԲՈՐԴ -ԼԻԲԱՆԱՆ» ծրագրին»։

Փոխանցումներ կարող եք կատարել մինչև սեպտեմբերի 1-ը։

1570066450530200-AMD

1570066450530201-USD INTERMEDIARY CITIBANK NA, NEW YORK

SWIFT (BIC) CITIUS33

BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN SWIFT (BIC) ARMIAM22

BENEFICIARY’S NAME - YERKIR FOUNDATION

Ցանկացած հարցի դեպքում կարող եք զանգահարել +374-93-56-85-06 հեռախոսահամարն։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին «Երկիր» հիմնադրամ

Այս խորագրի վերջին նյութերը