Կարծիք

20.08.2020 14:47


Տեսնես` սրա վերջը ի՞նչ է լինելու...

Տեսնես` սրա վերջը ի՞նչ է լինելու...

Ընդամենը երկու օր առաջ Փաշինյանի համար ծովը ծնկներից էր. Գեղարքունիքի մարզում տեսած «հսկայածավալ շինարարական աշխատանքներից» գլուխը կորցրել էր` ուրախությունից վեր-վեր էր թռչում, թե բա` այն, ինչ տեսա ու լսեցի, մեծ լավատեսություն է ներշնչում... տարածքների համաչափ զարգացման ծրագիրը, կորոնավիրուսին հակառակ, «ղռռալեն» առաջ է գնում... էսպես որ շարունակվի, Քրիստոսի երկրորդ գալուստը կդիմավորենք այնպիսի մի նոր, մինչև հիմա չլսված, չտեսնված քաղաքակրթական հեղափոխությամբ, որ աշխարհի բերանը բաց կմնա...

Իսկ այսօր կառավարության նիստում աղի արցունք էր թափում, թե` «համատարած ավերակ ա էսօր մեր երկրում... գլուխ ենք գովում, որ հիմա մի մարզում էնքան ճանապարհ ենք նորոգում, ինչքան նախկինում ամբողջ հանրապետությունում էր տեղի ունենում մի տարվա ընթացքում (սուտը մեռնի՞), բայց իրականում հլը էնքա՛ն պետք ա կառուցենք»...

Թե ինչի՞ նշան է տրամադրությունների հաճախակի և կտրուկ փոփոխությունը, երևի պետք չէ հիշեցնել։

Երբ մարդը առանց տեսանելի պատճառի սաստիկ ոգևորությունից հուսահատության նոպայի մեջ ընկնում, զառանցական մտքեր արտահայտում, դա «սովորական» շիզոֆրենիա է։ Բայց երբ վարչապետի աթոռին նստած անձն է նման վարքագիծ դրսևորում` ողբերգություն է, որի վերջը... ինքներդ էլ գիտեք, թե ինչ է։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը